Հոկտեմբերի 13-ին IIIգ դասարանում (դասվար` Ն. Ավետիսյան) անցկացվեց դաս-վիկտորինա: Դասը սկսվեց Երևան քաղաքի օրհներգով, այնուհետև աշակերտները ներկայացրին Երևան քաղաքի պատմությունը, մշակութային կենտրոնները, հուշարձանները: Նրանք հասկացան, որ Երևանի վաղվա պատասխանատու քաղաքացիներն են և ամեն ինչ կանեն, որ քաղաքամայրը ավելի ու ավելի գեղեցկանա և դառնա համայն հայության պարծանքն ու այն բնօրրանը, ուր մարդ ապրում է երջանիկ: Աշակերտները մեծ պատասխանատվություն և ակտիվություն ցուցաբերեցին: |