Ապրիլի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի V գ դասարանի սովորողները (ուսուցչուհի՝ Ա. Սահակյան) կազմակերպել էին միջոցառում ՝ նվիրված հազարագանձ հայոց լեզվին: Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, գովերգեցին և մեծարեցին բազմադարյան պատմություն ունեցող մեր ոսկեղենիկ լեզուն՝ որպես բոլոր գիտությունները սովորելու կախարդական բանալի: Երեխաների շուրթերից հնչեցին պատառիկներ գրաբարով, միջին հայերենով և աշխարհաբարով: Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին: