Հոկտեմբերի 17-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի աշակերտները կերպարվեստի ուսուցչուհի Ա. Սրվաստյանի և դասղեկ Ս. Գասպարյանի ուղեկցությամբ այցելեցին պատմության թանգարան , որտեղ անցկացրեցին բաց դաս՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու 200- ամյակին: Աշակերտները տպավորված էին մեր մեծ նկարչի աշխատանքներով և որքան շատ էին ծանոթանում մեր հանճարեղ նկարչի կյանքին ու գործունեությանն, այնքան հասկանում էին, որ անգին ու անփոխարինելի է նրա արվեստը ,որը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Աշակերտներն մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ հեռացան թանգարանից: |