Փետրվարի 8-ին IIIգ դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից (դասվար՝ Ն. Ավետիսյան): Դասի թեման՝ «Մարդու զգայարանները»: Առավել ուշադրություն դարձվեց մարդու առողջությանը, հիգիենայի կանոններին, օգտակար սննդին, վնասակար սովորություններին, որն էլ ներկայացրեցին խաղի տեսքով: Մարդու հինգ զգայարաններն աշակերտները դարձրեցին թերթիկներ և գեղեցիկ ծաղիկ պատրաստեցին, որի առէջը մարդու ուղեղն էր: Մեթոդական բազմազանությամբ հագեցած արդյունավետ դաս էր՝ արդիական, ուսանելի և բովանդակալից: Աշակերտները ակտիվ էին, ունեին հարուստ բառապաշար և հղկված խոսք: Դասին ներկա էին փոխտնօրենները, ուսուցիչներ և ծնողներ: Բոլորը հեռացան շատ տպավորված:
|