Ռուսաց լեզվի
ուսուցչուհի Ն.
Մարտիրոսյանը V(գ)
դասարանում կազմակերպել էր բաց
դաս ««Цветик - семицветик» հեքիաթի ամփոփում» թեմայով: Դասի
նպատակն էր
կատարելագործել սովորողների ընկալված թեման
պատմելու, վերարտադրելու կարողությունը, ընդլայնել
նրանց գիտելիքները Վ.Կատաևի ստեղծագործությունների շրջանակներում: Նպաստել երեխաների
բարոյական դաստիարակությանը ըստ «Կյանքը տրված
է բարի
գործերի համար»
նշանաբանի:
Դասը սկսվեց
գրողի` Վ.
Կատաևի կյանքի
և ստեղծագործական գործունեության ներկայացմամբ, որից հետո
սովորողները անդրադարձան
Հեքիաթի ժանրի
առանձնահատկություններին և
լրացրեցին հեքիաթի
բնորոշ գծերը
ներկայացնող աղյուսակը:
Երեխաները սկզբում
հակիրճ պատմեցին «Цветик-семицветик» հեքիաթը, հետո
ամբողջ դասարանով
պատրաստեցին կախարդական
ծաղիկն ու
հեքիաթի հերոսների
հետ կիրառեցին
դրանց կախարդական
ուժը տարբեր
նպատակներով ու
լրացրին աղյուսակը:
Վերջում երեխաները
գնահատեցին հերսուհու
վարքը տարբեր
իրադրություններում և
կատարեցին կարևոր
եզրահանգումներ: Դասը
հարուստ էր
երևակայական ու
գործնական դերային
խաղով. երեխաները
կպցրեցին կոտրված
ծաղկամանը, իսկ
հյուսիսային բևեռում
հայտնվելով ներկայացրեցին բևեռային միջավայրը
և գլոբուսի
վրա ցույց
տվեցին այն:Գնդակով խաղալիս
ամրապնդեցին հոմանիշներն ու հականիշները: Վերջում դիտեցին հատված
համանուն մուլտ
ֆիլմից : |