Մարտի 6-ին հ. 45 հիմնական դպրոցի VI բ դասարանում անցկացվեց բաց դաս ‹‹Բնագիտություն ›› առարկայից (ուսուցչուհի՝ Ա. Առաքելյան), դասի թեման ‹‹Բույսերի գեներատիվ օրգանները: Ծաղիկ պտուղ, սերմ››: Դասի նպատակն էր բացահայտել սովորողների գիտելիքները բույսերի դերի և նշանակության մասին:
Աշակերտները խոսեցին ծաղկավոր բույսերի գեներատիվ կառուցվածքի , բույսերի վեգատիվ և գեներատիվ օրգանների տարբերության մասին ,կարևորեցին բույսերի նշանակությունը բնության և մարդու կյանքում: Ցուցադրեցին ծաղիկի մոդելը, խմբային մեթոդով աշակերտները բաժանվեցին խմբերի ու կարճ ժամանակում կարողացան լուծել խաչբառներ: Դասի ընթացքում օգտագործվեցին ՏՀՏ միջոցներ և սովորողները դիտեցին տեսանյութ : Երեխաներն իրենց թե´ գեղեցիկ խոսքով , թե´ խորիմաստ աֆորիզմներով ցույց տվեցին , որ բնությունը մեր մեջ է, մենք` բնության: |