ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Յուրաքանչյուր երևանցու պարտքն է ճանաչել իր քաղաքը: Այս կարգախոսին հավատարիմ են մնում IV ա դասարանի սովորողները (դասվար` Լ. Այվազյան): Նրանք «Երևան-տուր»-ի նախագծի շրջանակներում նախ շրջագայեցին Երևան քաղաքով, ապա եղան Երևան քաղաքի պատմության թանգարանում: Վերջին «կանգառը»«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր: Նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան պեղումների արդյունքում հայտնաբերված ցուցանմուշներին: Ապա ներկայացրեցին «Իմ ջերմ ու բարի Երևան» խորագիրը կրող դաս-միջոցառումը: Նրանք խոստացան մաքուր պահել մեր քաղաքը, այն լցնել ջերմությամբ ու բարությամբ: Խոստացան հաճախ ժպտալ և ջերմացնել բոլոր սառած սրտերը, բարի գործեր կատարել ու բարություն քարոզել: Բարի գործեր կատարելու մեկնարկը տրվեց հենց թանգարանի դիմացի հրապարակում... |