Հոկտեմբերի 9-ին IVգ դասարանի աշակերտները դասվար Ա. Յազուլյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի պատմության թանգարան: Աշակերտները ծանոթացան Երևանի պատմությանը, տեսան թանգարանում պահպանված հնագիտական, ազգագրական, դրամագիտական գրավոր աղբյուրներ, լուսանկարներ և այլ հավաքածուներ: Աշակերտներն ամբողջական պատկերացում կազմեցին Երևանի հարուստ և հնագույն անցյալի մասին: Գտնվելով Երևանի պատմության թանգարանում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ «Էրեբունի դարձած Երևանը» եղել է, կա և կմնա աշխարհի վառ, լուսավոր և ամենագեղեցիկ քաղաքը: |