Սեպտեմբերի 30-ին IVա դասարանի սովորողները դասվար Լիլիթ Այվազյանի գլխավորությամբ այցելեցին հայ երգահան, դիրիժոր,մանկավարժ, ակադեմիկոս Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Սովորողները ծանոթացան մեծ կոմպոզիտորի կյանքի ու գործունեության մանրամասներին` լրացնելով իրենց գիտելիքների պաշարը: Առավել ակտիվ մասնակիցներն արժանացան մրցանակի: Ներկաներն առիթ ունեցան վայելել դասական երաժշտություն` տուն-թանգարանի դահլիճում: |