Մարտի 20_ին II(բ) դասարանը այցելեց գրքերի հրաշալի աշխարհ` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։
Գրադարանավարը կազմակերպեց հետաքրքիր էքսկուրսիա. երեխաները ծանոթացան գործող սրահներին և ձայնադարանին, հեքիաթի սրահում մեծ հետաքրքրությամբ լսեցին 《Խելոքն ու Հիմարը》հեքիաթը, դիտեցին 《Շունն ու կատուն》 մուլտֆիլմը:
Երեխաները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ և վերադարձան կարևոր տեղեկություններով:
![](/2023/337168440_209591415081372_4874030386472256701_n.jpg) ![](/2023/337279429_581657907230086_7524779327040648313_n.jpg) ![](/2023/337282657_1517652435424431_84713905150294614_n.jpg) |