lll գ դասարանի աշակերտները (դասվար` Ն. Ավետիսյան) այցելեցին Երևանի պատմության թանգարան: Այցի ժամանակ սովորողները ծանոթացան Երևանի պատմությանը, իմացան հետաքրքիր փաստեր մայրաքաղաքի մասին: Մեծ տպավորություն թողեցին որմնանկարները, սեպագիր արձանագրությունները, որոնք խոսուն վկաներն են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի: Սովորողները հպարտությամբ նշեցին, որ իրենք երևանցիներ են և երդվեցին սիրել, պահպանել և շենացնել համայն հայության մայրաքաղաք Երևանը: Էքսկուրսիան հետաքրքիր էր, ուսանելի և ճանաչողական: |