![](/22834596_1967542400153652_1464659344_n.jpg)
,,Ա" տառին նվիրված միջոցառում (դասվար`Հ. Վարդումյան)
Հոկտեմբերի 20-ը հ. 45 հիմնական դպրոցուի I ա դասարանցիների հուշերում դեռ շատ երկար կպահպանվի։ Այդ օրը նրանք հանդիսավորությամբ նշեցին «Ա» հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը և սկսվեց տառաճանաչությունը։ Դասի ընթացքում փոքրիկները շատ հստակ և ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, ներկայացրեցին «Ա» տառի շքերթը՝ հագեցած երգ ու պարով, հանելուկների խառնաշփոթով: Դասը հագեցած էր երաժշտությամբ, հանելուկներով ու մեծն Մաշտոցին նվիրված բանաստեղծություններով: |