Հոկտեմբերի 20-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Iգ դասարանում (դասվար՝ Ս. Մարտիրոսյան) թևածում էր ուրախ տրամադրություն: Փոքրիկ առաջին դասարանցիները կարողացան իրենց անմիջականությամբ, գեղեցիկ խոսքով լույս լցնել ,,Ա" տառին նվիրված միջոցառումը, որն իսկական տոնի վերածվեց: Երեխաների համար սա հուզիչ ու պատասխանատու քայլ էր՝ ճանաչելու հայոց գրերն ու քայլելու տառաճանաչության ճանապարհով։
Բոլորը ժպտում էին, քանզի միջոցառումը փաստեց, որ մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է: |