《Հայաստա՛ն՝ երկիր, որին ես ամեն օր սիրահարվում եմ》։
《Շրջագայություն հայրենի բնաշխարհով》խորագիրն էր կրում ուսուցչուհիներ Ա. Բաղդասարյանի, Լ. Այվազյանի և Ա. Թամազյանի կազմակերպած հայրենասիրական միջոցառումը, որը բեմից ներկայացրեցին IIIա և VIIա դասարանի սովորողները։
Սովորողները շրջագայության ընթացքում նորովի բացահայտեցին ամենագեղեցիկ, ամենաառեղծվածային ու ջերմ հայրենիքը. ա՛յն հայրենիքը, որը պետք է ճանաչել ու սիրել, շենացնել ու հզորացնել, որին պետք է երկրպագել ու սիրահարվել, ա՛յն հայրենիքը, որը ի՛մն է, քո՛նն է, ձե՛րն է, մե՛րն է...

