Նոյեմբերի 28-ին IVբ դասարանը (դասվար՝ Ս. Բաղդասարյան) ներկայացրեց նախագծային աշխատանք։
Ուսումնասիրված թեման «Հացը»-ն էր։ Աշակերտները նախապես բաժանվել էին խմբերի և ուսումնասիրել հացի մասին եղած տարատեսակ տեղեկություններ, պատմություններ և ավանդազրույցներ։ Բեմականացման միջոցով ցույց տվեցին հացի կարևորությունը մարդու կյանքում և սովորեցրին գնահատել դրա սուրբ արժեքը։
Դասը հագեցած էր խմբային աշխատանքով, սմարթ խաղային տեխնոլիգիաներով։