Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ...
9ա դասարանցիները դասղեկ Ա. Փարսադանյանի և ծնողների հետ կազմակերպեցին էքսկուրսիա` այցելելով Զանգակատուն` Պարույր Սևակի տուն֊ թանգարան, Նորավանք, Ջերմուկ` <<Ջրահարսի վարսեր>> ջրվեժ, Բախտի կամար, Ջերմուկի գալերեա, Ֆ. Ղազարյանի անվան ճեմուղի։
Վայոց ձորի գունագեղ աշունն ու անձեռակերտ ժայռերը հիացրել ու զարմացրել էին սովորողներին։