Հոկտեմբերի 13- ին հ. 45 հիմնական դպրոցի 1- ին ա դասարանի աշակերտները ( դասվար՝ Ա. Բաբասյան) այցելեցին «Կաքավիկ» այգի ։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Ոսկե թռչնատառերի» վարպետաց դասի՝ կապված «Ա» հնչյուն -տառի ծննդյան տոնին, պիցցա շոուի, թեմատիկ մանկական միջոցառումների։ Էքսկուրսիան անցավ հետաքրքիր, հագեցած՝ պարգևելով բազում անմոռաց պահեր:
|
Հոկտեմբերի 11- ին հ. 45 հիմնական դպրոցի կամարների տակ 1- ին «ա» դասարանի աշակերտները ( դասվար ՝ Ա. Բաբասյան) ներկայացրին բաց դաս ՝շնորհանդես ՝« Ա հնչյուն- տառի ուսուցում» թեմայով։ Այդպիսով ազդարարեցին դպրոցական նոր փուլի սկիզբը՝ տառուսուցման բարդ ու հետաքրքիր գործընթացի մեկնարկը. բացեցին Տառաշեն քաղաքի առաջին տան դռնակը՝ մեծ ոգևորությամբ դիմավորելով հայոց ոսկեղենիկ այբուբենի առաջատարին ՝ « Ա» հնչյուն տառին։ Երեխաների գեղեցիկ ելույթը հուզիչ էր ու գերող։ Բարի երթ մաղթենք մեր հերոսներին գիտելիքի անծայր աշխարհում։
|
Il ա դասարանի սովորողները, դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ, այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան։ Բնապահպանությունն անհրաժեշտ է ամրապնդել դեռ վաղ հասակից՝ երեխաների մոտ բնության նկատմամբ սեր և հոգատարություն սերմանելու միջոցով։Սովորողները ծանոթացան ՀՀ բուսական ու կենդանական աշխարհին, Կարմիր գրքում տեղ գտած բույսերին ու կենդանիներին։
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցում կայացավ ԱԽ-ի նիստ, որում ձևավորվեց դպրոցի աշակերտական նախագահի, փոխնախագահի, քարտուղարի ընտրությունը:
|
|