Աշխատանքը մայրն է
ամեն բարիքի։
Այս կարգախոսն էր կրում IV Ա դասարանում դեկտեմբերի 14֊ին 《Մայրենի》 առարկայից դասվար Լ. Այվազյանի կազմակերպած բաց դասը։
Դասի թեման էր Համո Սահյանի 《Գետը》բանաստեղծությունը։ Դասի հիմքում ընկած էր բազմաբնույթ մտածողության տարրերի զուգակցումը՝ լեզվական, տրամաբանական֊մաթեմատիկական, մարմնաշարժողական, միջանձնային, արվեստագիտական, բնաճանաչողական, ստեղծագործական և այլն։
Դասի ընթացքում աշակերտները, իրականացնելով անհատական, խմբային աշխատանքներ, խաղալով ուսուցողական խաղեր, ցուցադրեցին թեմայի շրջանակներում ունեցած գիտելիքների հարուստ պաշարը, ձեռք բերեցին նոր գիտելիքներ, բացահայտեցին բանաստեղծությունն անգիր սովորելու նոր եղանակ, վերլուծեցին բանաստեղծության 《հերոսի》մարդկությանն ուղղած խորհուրդը և , վերծանելով գաղտնագիրը, եկան այն եզրակացության, որ, իսկապես, աշխատանքը մայրն է ամեն բարիքի։