Դեկտեմբերի 9-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելեցին Երևանի համար 45 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Աշակերտները հետևեցին ԱԺ նիստերի աշխատանքներին, այցելեցին խորհրդարանի թանգարան և գրադարան:
Մեր սաների հետ հանդիպեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Ալխաս Ղազարյանը: Նրանք ներկայացրին օրենսդիր մարմնի կառուցվածքը և գործունեությունը:
Հարցուպատասխանի ընթացքում դպրոցականները հետաքրքրվեցին կրթական ոլորտի փոփոխություններով, լսեցին ավագ դպրոցի վերաբերյալ պատգամավորների կարծիքը: Լուսինե Բադալյանի խոսքով` ավագ դպրոցների առկայությունը մեր երկրում պայմանավորված է միջազգային կրթական ստանդարտներին համապատասխանելու նպատակով:
Պատգամավորները տեղեկացրին , որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն կրթական տարբեր ծրագրեր: Նրանք հորդորեցին դպրոցականներին լավ սովորել, մասնագիտությունը ընտրելիս առաջնորդվել սրտի թելանդրանքով: