2020թ. դեկտեմբերի 18-ին հ. 45 հիմնական դպրոցի VII գ դասարանի սովորողները ուսուցչուհի Արմինե Սահակյանի ղեկավարությամբ կազմակերպել էին հեռավար բաց դաս գրականությունից:
Դասի թեման էր Հ. Շիրազի ‹‹Թագադրում›› բանաստեղծությունը :
Դասը սկսվեց Շիրազի կենդանի ձայնի ունկնդրմամբ: Աշակերտները գեղեցիկ արտասանեցին բանաստեղծությունը: Ողջ դասի ընթացքում շեշտվեց մարդու և բնության անքակտելի կապի գաղափարը,կյանքի՝միշտ նորոգվելու ու թարմ լինելու ձգտումը: Դասի ընթացքում հնչեցին ասույթներ ու բանաստեղծություններ գարնան զարթոնքի մասին:
+3