Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի հ. 45 հիմնական դպրոցի 2-րդ «գ» դասարանի աշակերտները դասվար Ա. Յազուլյանի ղեկավարությամբ ներկայացան գեղեցիկ հանդեսով: Միջոցառումն սկսվեց թիթեռնիկի և ծաղիկների անկրկնելի պարով՝ ազդարարելով գարնան գալուստը: Աշակերտները մեծ ոգևորությամբ բանաստեղծություններ և երգեր նվիրեցին սիրելի մայրիկներին, քույրերին, տատիկներին, ուսուցիչներին ու դպրոցի անձնակազմին: Երեխաները ներկայացրեցին տոնի առաջացման հետ կապված հետաքրքիր պատմությունը: Գարունն իր ողջ հմայքով պարուրել էր բոլորին: Աշակերտների անկեղծ ու ջերմ ժպիտները, գեղեցիկ ելույթները հուզեցին հանդիսատեսին: