Փետրվարի 2-ին Երևանի հ. 45դպրոցի VIIIԱ և VIIIԱ դասարանների սովորողները ներկայացրին ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված դաս:
Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ՝ հոտնկայս, հայացքներն ուղղված դեպի ՀՀ դրոշն ու զիանշանը: Դասի ընթացքում մեկնաբանվեցին «նշան» և «խորհրդանշան» հասկացությունները, ապա անդրադարձան պետական խորհրդանիշերի գաղափարին: Նշեցին, որ դրանք խորհրդանշում են պետության քաղաքացիների վերաբերմունքն իրենց պետության հանդեպ՝ հարգանքը, նվիրվածությունը, հպարտությունը և այլն:Պետական խորհրդանիշներն արտացոլում են տվյալ պետության պատմությունը, ապագայի տեսլականը և կարևորագույն արժեքները:
Դասն ավարտվեց «իմ Հայաստան» երգով: