Աշնան առաջին օրը արտասովոր խանդավառությունն էր թևածում Երևանի հ. 45 հիմնական դպրոցի բակում.
79-րդ սեպտեմբերի 1-ին դպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել բոլորի առաջ: Իսկ օրն ավելի արտասովոր և պարտավորեցնող էր, քանզի հարազատ դպրոց էր եկել տոնին մասնակցելու և իր ողջույնը հղելու ՀՀ Գիտության և կրթության նախարար պարոն Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը:
Պատվավոր հյուրերի մեջ էր նաև Էրեբունի վարչական տարածքի ղեկավար Արմեն Հարությունյանը :
Խինդ, ժպիտներ, տոնական բարձր տրամադրություն…
Պետական հիմնից հետո մոտ կես ժամ դպրոցի սաները երգով, պարով, փոքրիկ բեմադրությամբ բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին, ուսուցչի երդմամբ հանդես եկավ երիտասարդ ուսուցչուհի Ասյա Յազուլյանը:
Դպրոցի ձեռքբերումները, հետագա անելիքները ներկայացվեց դպրոցի տնօրեն պարոն Փաշայանի կողմից: Իր ելույթում տնօրենը հպարտությամբ նշեց, որ դպրոցն իր վարկանշային աղյուսակում ՀՀ-ի մեծ և միջին հիմնական դպրոցների մեջ զբաղեցնում է բարձր տեղ, իսկ սովորողների ուսումնառության չափանիշով ՀՀ-ում 1-ինն է:
Հաջողության լուրջ գրավական է նաև ,որ վերջին 3 տարին անընդմեջ հանրապետական օլիմպիադաներում մեր դպրոցն ունի 1-ի մրցանակի արժանացած սովորող: Անցյալ ուստարվա վերջի հետ համեմատությամբ սովորողների թիվը ավելացել է 70-ով:
Հանդիսությունը եզրափակեց անկեղծ,անմիջական խոսքով պարոն Աշոտյանը՝ հիշելով դպրոցական առօրյայից հուշեր: Ապա առաջին դասարանցիներին նախարարն անձամբ ուղեկցեց դպրոց՝ ավարտելով նոր ուսումնական տարվա սկիզբի հանդիսավոր մասը: