Ամռան հրաժեշտի համբույրով և աշնան առաջին ժպիտով
հագեցած այս օրը մեր դպրոցի համար բացվել է մի յուրահատուկ առաքելությամբ՝ գոյության 77-րդ տարում կրթել և դասատիարակել ևս մեկ սերունդ:
Խինդ
ու ծիծաղն էր թևածում դպրոցի բակում: Հատկապես
խանդավառ էին ու մի քիչ զարմացած առաջին դասարանցիները,
իսկ 9-րդ դասարանի շրջանավարտների աչքերում
գողունի թախիծ էր ամբարված:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ
դպրոցի տնօրեն պարոն Փաշայանը, ուսուցչուհի ընկեր Բաբասյանը,
ծնողական համայնքի անունից Լ. Ենոքյանը, իսկ միջոցառման ավարտին հնչեց Երևան քաղաքի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյանի ուղերձը:
Երկնքում ճախրող աղավնիները և սպասումներով լի փուչիկները ավետեցին
նոր ուսումնական տարին: