05.12.2012թ տեղի ունեցավ. ծնողական համալսարանի սեմինար <<Անվտանգ համացանց>> թեմայով: Դպրոցի ուսուցչուհի Ս.Պողոսյանը լայն տեղեկատվություն տվեց համացանցից օգտվելու հիմնական կանոների և էթիկայի մասին: Անդրադարձ կատարվեց Համացանցում երեխաներին ուղղված վտանգներին, այդ վտանգների էության և դրանց տարատեսակ- ներին: Այնուհետև ներկայացվեց www.safe.am կայքը, որտեղ ծնողներրը ծանոթացան «Ընտանեկան զվարճալի ձեռնարկ», «Ծնողական ուղեցույց», «գրագիտության ձեռնարկ» էլեկտրոնային ձեռնարկների բովանդակությանը և դրանցով առաջնորդվելու անհրաժեշտությանը: Հետաքրքիր էր նաև կայքում տեղակայված թեստերը: Սեմինարի ավարտին ուսուցչուհին բացատրեց, թե ինչպես օգտվել ֆիլտրերից , հակավիրուսներից և ինչպես դրանք տեղակայել հանակարգչում:.
Просмотров: 651 |
Добавил: school45 |
Дата: 06.12.2012
|