I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Երևանի հ. 45 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ`դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական տարրական և հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է :
Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):
- Դպրոցը հանդիսանում է ՀՀ Երևանի «հ. 45 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցված թիվ 278.210.0333
( վկայական N 03Ա056617, ծածկագիր 1001526, տրվ. 24.01.2003թ.) իրավահաջորդը, որն էլ իր հերթին հանդիսանում է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոց հիմնարկի ( Հ. Հ. 278.0008.վկ. Բ0000117) իրավահաջորդը:
- Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):
- Դպրոցի գտնվելու վայրն է` ՀՀ , ք. Երևան, Նոր-Արեշ 26փ.45շ :
- Դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Դպրոցն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
- Դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցները ձևավորելիս հայերենին կարող են զուգակցվել անգլերենը և ռուսերենը:
- Դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
- Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել oտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
- Դպրոցն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
- Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն արգելվում են՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
II.ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
10. Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (ընդհանուր),պետական և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:
11.Դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման, անհատի բազմակողմանի զարգացման, նրա առողջության պահպանման, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծման ապահովումն է:
12.Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:
13.Դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:
14.¸պրոցի կողմից հանրակրթություն իրականացնելիս հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`
1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները.
2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման
միջոցառումները.
3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.
4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.
5) սովորողների սննդի կազմակերպումը.
6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.
7) սովորողների երկարoրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.
8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում
սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:
15.Դպրոցը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ
տեսակները`
1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.
2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.
3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:
16.Դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
III. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17.Դպրոցը, ըստ կրթական մակարդակների իրականացնում է 1–ին և 2-րդ աստիճանի`
հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ընդհանուր ծրագրեր:
18.Դպրոցում ուսուցումն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
19. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ`Նախարարության) սահմանած կարգով:
20. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
21. Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր աստիճանի (տարական,
հիմնական) ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի
պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների
համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
22.Դպրոցի շրջանավարտին, տրվում է հիմնական հանրակրթական ծրագրի յուրացումը
հավաստող ավարտական փաստաթուղթ` վկայական:
23.Դպրոցի առաջին դասարան ընդունվում են աjն երեխաները, որոնց վեց տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և ազատելը կատարվում է նախարարության սահմանած կարգով: Դպրոցում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով
24.Դպրոցի դասարանների կազմավորման կարգը, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր ուսուցման ծրագրերի յուրացման արդյունքի, սահմանում է հիմնադիրը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին (այսուհետ` շահույթ)` կոլեգիալ կառավարման մարմնի`խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ:
25. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝
1) համաձայն ուսումնական պլանի.
2) խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:
26.Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:
27. Համաձայն նախարարության սահմանած կարգի, ըստ կրթական մակարդակի, կարող են կազմակերպվել բազմահամակազմ դասարաններ:
28.Դպրոցում անհատական կրթությունը կարող է կազմակերպվել սովորողի հետ անհատական աշխատանքի, տնային ուսուցման, ինքնակրթության, ընտանեկան և կրթության կազմակերպման դրսեկության ձևի այլ եղանակներով` ըստ նախարարության սահմանած կարգի :
29.Դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:
30.Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է`առաջին դասարանում` 30 շաբաթ, երկրորդ դասարանում` 32 շաբաթ, 3-9-րդ դասարաններում` 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգoրյա կամ վեցoրյա տևողությունը սահմանում է դպրոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
31. Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը: Բացառիկ դեպքերում արձակուրդների տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել նախարարության համաձայնությամբ:
32.Դպրոցը կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:
33.Դպրոցն oրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված, նախարարության կողմից երաշխավորված կամ դպրոցի կողմից մշակված և նախարարության կողմից հավանություն ստացած առարկաներին:
34.Դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:
35. Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը: Հանրակրթական ծրագրի (բացառությամբ նախադպրոցական) նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:
36.Դպրոցից սովորողին այլ դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝
1) ծնողի դիմումի հիման վրա.
2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
37.Ուսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու, դասընթացը կրկնելու կամ դպրոցը թողնելու կարգը և դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
38. Առողջական վիճակի պատճառով դպրոց ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար դպրոցը կազմակերպում է տնային ուսուցում` համաձայն նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանի:
39. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է հիմնադիրը:
40. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն` համաձայն նախարարության սահմանած կարգի:
41. Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի
չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է
գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, նախարարության
սահմանած կարգով, գերազանցության վկայականով:
IV ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
42. Դպրոցի կառավարման մարմիններն են`
1) հիմնադիրը.
2) Նախարարությունը
3) Երևանի քաղաքապետը
4) խորհուրդը.
5) դպրոցի տնօրենը:
43.Հանրակրթության կառավարման մարմինների իրավասությունները դպրոցի
կառավարման ոլորտում սահմանվում են Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ և կանոնադրությամբ:
44. Հանրակրթության բնագավառում հիմնադրի իրավասություններն են՝
1) դպրոցի, ինչպես նաև նրա մասնաճյուղի հիմնադրումը, վերակազմակերպումը
և լուծարումը.
2) հաստատում է դպրոցի օրինակելի կանոնադրությունը և դրանում կատարվող
փոփոխությունները.
3) սահմանում է դպրոցի շահույթի տնօրինման կարգը.
4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
այլ լիազորություններ:
- Հանրակրթության բնագավառում նախարարության իրավասություններն են`
1) օրինակելի ուսումնական պլանների մշակումը և հաստատումը.
2) առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների,
դասամատյանների, գործածության երաշխավորված փաստաթղթերի ձևերի
մշակման, փորձաքննության և հրատարակման ապահովումը.
3) օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի
ձևավորմանը մասնակցելը, կարող է վաղաժամկետ դադարեցնել (հետ կանչել)
խորհրդի իր անդամի լիազորությունները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ
լիազորություններ իրականացնելը:
46. Հանրակրթության բնագավառում Երևանի քաղաքապետի իրավասություններից են`
1)դպրոցի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և
նախարարության ընդունած նորմատիվ ակտերի կատարման, կրթական ծրագրերի
իրականացման վերահսկումը՝ հանրակրթության պետական չափորոշչին
համապատասխան.
2) հիմնադրի սահմանած կարգով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը՝5 տարի ժամկետով, նախարարության փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
3) դպրոցի կանոնադրության հաստատումը և դրանում կատարվող փոփոխությունները.
4) դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է`
ա. ամենամյա ծախսերի նախահաշիվը,
բ.դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակները,
գ.հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
5) օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի ձևավորմանը
մասնակցելը,կարող է վաղաժամկետ դադարեցնել/հետ կանչել/ իր կողմից
առաջադրված խորհրդի անդամների լիազորությունները.
6) դպրոցի ընդհանուր կառավարման իրականացումը, նրա բնականոն գործունեության
ապահովումը և դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար
պատասխանատվություն կրելը.
7) իր լիազորությունների սահմաններում դպրոցի կառավարման մարմինների` խորհրդի,
տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կանոնադրության
պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները,
կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.
8) դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշիռը
հաստատելը.
9) դպրոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության
նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, հիմնադրի որոշմամբ կամ կանոնա
դրությամբ նախատեսված դեպքերում գույքի վարձակալության հանձնման համար
համաձայնություն տալը.
10) գույքի օտարման և (կամ) ձեռք բերման հետ կապված խոշոր գործարքների կնքման
համար համաձայնություն տալը.
11 ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ
իրականացնելը:
47. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի
իրավասությունները սահմանվում են օրենքով:
48.Դպրոցի գործունեության վերահսկողությունն իրականացնում են`
1) հիմնադիրը և նախարարությունը.
2) Երևանի քաղաքապետը.
3) Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված պետական կառավարման այլ
մարմիններ:
49.Դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որի լիազորությունները
սահմանվում են օրենքով և կանոնադրությամբ:
50.Խորհուրդը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով:
51.Դպրոցի խորհրդի լիազորություններն են`
1) հիմնադրի սահմանած կարգով տնօրեն ընտրելը.
2) դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը հաստատելը.
3) հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված նախահաշիվը, ինչպես նաև
նպատակային ծրագրերը քննարկելը, որոնց քննարկումներին կարող է մասնակցել
հոգաբարձուների խորհրդի լիազոր ներկայացուցիչը.
4) գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ
տնօրենի ներկայացրած առաջարկությունները լսելը և դրանց հավանություն տալը.
5) հիմնադրի սահմանած կարգով դպրոցի շահույթի տնօրինման հիմնական
ուղղությունները և համամասնությունները սահմանելը:
52.Խորհրդի անդամի պարտավորությունների և լիազորությունների դադարեցման
դեպքերը սահմանվում են օրենքով:
53.Խորհրդի անդամների թեկնածուներ, ըստ նախարարության կողմից հաստատված
խորհրդի ընտրության կարգի, առաջադրում են`
1) մանկավարժական խորհուրդը.
2) ծնողական խորհուրդը.
3) Երևանի քաղաքապետարանը, նախարարությունը և տեղական
ինքնակառավարական մարմինը :
54. Նախարարության սահմանած կարգով Երևանի քաղաքապետը հաստատում է
խորհրդի անվանական կազմը տասնoրյա ժամկետում կամ խորհրդի
ձևավորման կարգի պահանջների խախտման դեպքում`մերժում է խորհրդի անվանական
կազմում առաջարկած անձի կամ անձանց թեկնածությունը:
55.Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:
56.Դպրոցի տնoրենը չի կարող առաջադրվել դպրոցի խորհրդի կազմում:
57.Խորհրդի առաջին նիստը գումարվում է Երևանի քաղաքապետի `
խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո յոթնoրյա ժամկետում:
58.Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ:
59.Խորհրդի նախագահը (նախագահողը)`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
2) նախագահում է խորհրդի նիստերը.
3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:
60.Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:
61.Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի (Երևանի քաղաքապետի), տնoրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:
62.Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
63.Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:
64.Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության նիստը կարող է նաև ձայնագրվել:
65.Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնoրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:
66.Խորհրդի անդամը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինել չի կարող:
67.Դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնoրենը, որի լիազորությունները, պաշտոնի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնի նշանակումը, պաշտոնից ազատումը, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
68.Դպրոցի տնօրենը՝
1)խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցի զարգացման ծրագիրը,
հաստիքացուցակը` համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոնների
անվանացանկի և նկարագրի, տարիֆիկացիան, շահույթի բաշխման նախագիծը.
2) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների հաշվետվությունները.
3) մասնակցում է խորհրդի նիստերին`խորհրդակցական ձայնի իրավունքով.
4) նախարարության կողմից հաստատված ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը.
5) իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը`համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի, աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմանագրի լուծումը.
6) ուսուցչական աշխատանքի ընդունվելու բացառիկ դեպքը սահմանվում է «Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով.
7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, կանոնադրության, պաշտոնի նկարագրի և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, աշխատանքային ռեժիմը, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար: Խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.
8) նշանակում է իր տեղակալներին, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանում ների (մեթոդական միավորումների) ղեկավարներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև՝ համաձայն կանոնադրության և Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոնների նկարագրերի.
9) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների
գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական
աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային
պարտականությունների կատարման նկատմամբ.
10) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի
պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
11) ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.
13) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների, մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.
14) սահմանում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղի կամ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունները.
15) ապահովում է նախարարության և Երևանի քաղաքապետի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
16) ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը հանրակրթության կառավարման մարմինների հետ.
17) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգությանը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.
18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պայմաններ (տարածք, մասնագիտական, կազմակերպական, ինչպես նաև օրենքով չարգելվող այլ օժանդակություն) դպրոցում մանկական, երիտասարդական և այլ մանկապատանեկան հասարակական կազմակերպությունների գործունեության համար.
19) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը: Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
20) ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.
21) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության,լիազորված պետական մարմնի և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և դպրոցի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
69.Դպրոցի տնօրենը պարտավոր չէ կատարել դպրոցի կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
70.Տնoրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը`անհնարինության դեպքում՝այլ անձ, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:
71.Տնօրենի լիազորությունները դադարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է Երևանի քաղաքապետի կողմից `hամաձայն հիմնադրի կողմից հաստատված`Հայաստանի Հանրապետության <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>>պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության(նշանակման)կարգի:
72.Դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը՝
1) պատասխանատու է դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.
2) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
3)դպրոցի տնօրենի հետ համատեղ իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է նախարարության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
4) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.
5) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.
6) կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն, ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.
7) հսկում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:
73.Դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)`
1) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը.
2) ապահովում է դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
3) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին oգնություն ցույց տալու համար.
4) դպրոցի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում.
5) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.
6) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.
7) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.
8) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում` հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.
9) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը:
74. Դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը`
1) պատասխանատու է դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարահիգենիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքներին` դասասենյակների ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.
2) միջոցներ է ձեռնարկում դպրոցի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:
75. Դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)`
1) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության ճանաչողական բնույթի մանկապատանեկան միջոցառումներ.
2) նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.
3) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի իրականացմանը.
4) պահպանում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
76.Դասարանի ղեկավարը ( տարրական դպրոցում` դասվար)`
1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.
2) նպաստում է դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.
3) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական oգնություն.
4) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, դպրոցի տնoրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.
5) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.
6) Դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.
7) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը: