Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված անցկացվեց «Կյանքը գեղեցիկ է» խորագրով միջոցառում, որը լուսավոր ու ոգեշնչող ճանապարհորդություն էր ֆրանկոֆոն աշխարհի շուրջ։ Միջոցառման ընթացքում երեխաները այցելեցին տարբեր ֆրանկոֆոն երկրներ՝ ծանոթանալով այդ մշակույթներին, լեզվին ու արժեքներին։ Յուրաքանչյուր կանգառ բացահայտեց կյանքի գեղեցկությունը՝ երաժշտության, պարի, արվեստի ու պատմության միջոցով։Միջոցառմանը ներկա էր նաև Alliance Française կազմակերպության ներկայացուցիչը, ով մեծ հետաքրքրությամբ հետևեց երեխաների ելույթներին ։ (ուսուցչուհի՝Ք.Ռուսյան)
  |