Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0 |
|
|
| | |
| Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
Նոյեմբերի 20- ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ "Արվեստի ուժը" խորագրով միջոցառում։
|
Նոյեմբերի 14-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում ԸԲԿԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիաննա Ավետիսյանն անցկացրեց սեմինար «Սովորողների բացակայությունների , կարգապահական կանոնների , անչափահասների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու» թեմայով:
|
Հոկտեմբերի 27-ին 7ա դասարանի սովորողները այցելեցին
Մոսկվա կինոթատրոն ֆիլմ դիտելու(դասղեկ՝ Ա. Բաղդասարյան)։
|
Այց Էրեբունիի պատմահնագիտական թանգարան - ամրոց և անցկացվեց միջոցառում (դասվար` Գ. Բաղդասարյան):
|
5-րդ բ դասարանի սովորողները ( դասղեկ ` Ք. Ռուսյան ) այցելեցին Compass Kids Space, որտեղ մասնակցեցին Բերքահավաքի օրվան նվիրված միջոցառմանը:
|
Այց Եղիշե Չարենցի տուն-թանգարան
VII բ դասարան (դասղեկ` Տ. Հովհաննիսյան)
|
IIա դասարանի սովորողները, դասվար՝ Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ, անմոռանալի և ուսուցողական շրջայց կատարեցին Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածնում։
Օրը հագեցած էր, լի գեղեցիկ ու գունեղ պահերով։
|
Հոկտեմբերի 25 - ին 5-րդ ա դասարանի սովորողները այցելեցին Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան և
մասնակցեցին գաթա թխելու վարպետաց դասին։
|
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ...
9ա դասարանցիները դասղեկ Ա. Փարսադանյանի և ծնողների հետ կազմակերպեցին էքսկուրսիա` այցելելով Զանգակատուն` Պարույր Սևակի տուն֊ թանգարան, Նորավանք, Ջերմուկ` <<Ջրահարսի վարսեր>> ջրվեժ, Բախտի կամար, Ջերմուկի գալերեա, Ֆ. Ղազարյանի անվան ճեմուղի։
Վայոց ձորի գունագեղ աշունն ու անձեռակերտ ժայռերը հիացրել ու զարմացրել էին սովորողներին։
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Գ. Բաղրամյանը մասնակցեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին և շահեց ։ «Քաղաքացիական մասնակցության ակումբ» (ՔՄԱ) ուսումնական խմբակի նպատակն է նպաստել սովորողների մասնակցային արժեհամակարգի ձևավորմանը, դրա համար անհրաժեշտ գիտելիքների ավելացմանն ու կարողությունների զարգացմանը։ Խմբակի աշխատանքները իրականացնելու են Գ.Բաղրամյանը և Ա.Բաղդասարյանը։
|
VIII բ , IX բ դասարանների սովորողները (ուսուցիչներ` Ա. Մկրտումյան, Գ. Բաղրամյան) այցելեցին ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն և մասնակցեցին կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպվող ֆինանսական խաղ-մրցույթին:
|
VII գ դասարանի աշակերտները Ն. Սաքանյանի ուղեկցությամբ այցելեցին Արշակունյաց թագավորների դամբարան , Տեղեր (Դղեր) Վանական համալիր և Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան:
|
9ա դասարանցիները (դասղեկ` Ա. Փարսադանյան) Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում լավագույն դերասանների մասնակցությամբ դիտեցին <<Մուսա լեռան 40 օրը>> հրաշալի ներկայացումը։
|
«Ճանապարհային երթևեկության կանոններ» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց ԸԲԿԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիաննա Ավետիսյանը :
|
«Մարդիկ գալիս են կինոթատրոն, որպեսզի կիսեն միևնույն երազանքը»: Բեռնարդո Բերտոլուչի
Հոկտեմբերի 11-ին IVբ (դասվար՝ Ս. Բաղդասարյան) դասարանի սովորողներն այցելեցին Մոսկվա կինոթատրոն, դիտեցին մանկական ֆիլմ։
Օրն անցավ բավականին հագեցած։ Սովորողները վերադարձան մեծ տպավորություններով։
|
Հոկտեմբերի 13- ին հ. 45 հիմնական դպրոցի 1- ին ա դասարանի աշակերտները ( դասվար՝ Ա. Բաբասյան) այցելեցին «Կաքավիկ» այգի ։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Ոսկե թռչնատառերի» վարպետաց դասի՝ կապված «Ա» հնչյուն -տառի ծննդյան տոնին, պիցցա շոուի, թեմատիկ մանկական միջոցառումների։ Էքսկուրսիան անցավ հետաքրքիր, հագեցած՝ պարգևելով բազում անմոռաց պահեր:
|
Հոկտեմբերի 11- ին հ. 45 հիմնական դպրոցի կամարների տակ 1- ին «ա» դասարանի աշակերտները ( դասվար ՝ Ա. Բաբասյան) ներկայացրին բաց դաս ՝շնորհանդես ՝« Ա հնչյուն- տառի ուսուցում» թեմայով։ Այդպիսով ազդարարեցին դպրոցական նոր փուլի սկիզբը՝ տառուսուցման բարդ ու հետաքրքիր գործընթացի մեկնարկը. բացեցին Տառաշեն քաղաքի առաջին տան դռնակը՝ մեծ ոգևորությամբ դիմավորելով հայոց ոսկեղենիկ այբուբենի առաջատարին ՝ « Ա» հնչյուն տառին։ Երեխաների գեղեցիկ ելույթը հուզիչ էր ու գերող։ Բարի երթ մաղթենք մեր հերոսներին գիտելիքի անծայր աշխարհում։
|
Il ա դասարանի սովորողները, դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ, այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան։ Բնապահպանությունն անհրաժեշտ է ամրապնդել դեռ վաղ հասակից՝ երեխաների մոտ բնության նկատմամբ սեր և հոգատարություն սերմանելու միջոցով։Սովորողները ծանոթացան ՀՀ բուսական ու կենդանական աշխարհին, Կարմիր գրքում տեղ գտած բույսերին ու կենդանիներին։
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցում կայացավ ԱԽ-ի նիստ, որում ձևավորվեց դպրոցի աշակերտական նախագահի, փոխնախագահի, քարտուղարի ընտրությունը:
|
Սեպտեմբերի 27-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի աշակերտները (դասղեկ` Ա. Բաղդասարյան) այցելեցին կենտրոնական բանկ:
|
Սեպտեմբերի 23- ին Անկախության տոնի կապակցությամբ հ. 45 հիմնական դպրոցի 1-ին «ա» դասարանի աշակերտները ( դասվար՝ Ա. Բաբասյան) անցկացրեցին կավճանկար՝ նկարելով խաղաղություն՝ անամպ երկինք, վառ ծաղիկներ, թիթեռնիկներ։ Միջավայրը ջերմ էր ու սրտառուչ։
|
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է,իսկ անկախությանը՝ խիզախության և գիտելիքի»
Ilա դասարան, դասվար՝ Ն. Ավետիսյան
|
III Ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, նոր ուսումնական տարվա էքսկուրսիաների շարքը մեկնարկեցին՝ այցելելով 《ՓԻՆՔ ԲԵՐՐԻ》պաղպաղակի գործարան։
Գործարանում սովորողները ծանոթացան պաղպաղակի արտադրման պատմությանը, պատրաստեցին, ձևավորեցին և համտեսնեցին քաղցրահամ պաղպաղակ։
|
Այց Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան
VII բ դասարան (դասղեկ` Տ.Հովհաննիսյան )
|
Հունիսի 8-ին ՀԿ-ն կազմակերպել էր «Ձևավորող գնահատում. կիրառման նպատակները, մեթոդները ու գործիքակազմը» թեմայով սեմինար-աշխատաժողով , որին մասնակցեցին Գ. Բաղրամյանը և Ա. Մկրտումյանը ։
|
«Մաթեմատիկա» առարկայից ավարտական քննություն:
Հաջողություն ենք մաղթում մեր սաներին:
|
Մեկնարկեց «Մայրենի»առարկայից գիտելիքների ստուգումը չորրորդ դասարաններում։Մաղթում ենք հաջողություն մեր սաներին:
|
Մեկնարկեց «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննությունը: Հաջողություն ենք մաղթում մեր սաներին:
|
Դպրոցի էկո ակումբի սաները մասնակցեցին բուսաբանական այգում կազմակերպվող 《Բնության դեսպաններ 》խորագրով մրցույթին։
Սովորողները հանդես եկան բեմադրությամբ և ներկայացրեցին իրենց պատրաստած աշխատանքները։ Պարգևատրվեցին հատուկ մրցանակներով, որպես լավագույն դպրոց։
|
Հրազդանի համար 13 ավագ դպրոցում անցկացվեց հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը նվիրված միջոցառում, որին ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիզաոր դեսպանը , Մոնպելիե քաղաքի պատվիրակությունը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Երևանի հ. 45 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհին Ք. Ռուսյանը ։
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով:
Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը:
|
Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Ուսուցիչներն հանուն շրջակա միջավայրի » իրազեկման քարոզարշավի միջոցառումը:
|
Բաց դաս « Մայրենի» առարկայից V գ դասարանում
Ուսուցչուհի` Ա. Հակոբյան
Թեման` Գ. Էմինի ,,Մեր այբուբենը,,
|
Նախագծային աշխատանք «Քիմիա» առարկայից
Ուսուցչուհի` Տ. Հովհաննիսյան
Թեմա` « Զատիկի ծեսը և քիմիան»
|
Նախագծային աշխատանք «Ֆզիկա», «Աշխարհագրություն» առարկաներից
Ուսուցիչներ` Ա. Մկրտումյան, Ա. Մադոյան
Թեման` «Բնության երևույթները և չափիչ սարքեր»
|
Բաց դաս «Ռուսերեն» առարկայից
II ա դասարան
Ուսուցչուհի` Լ. Իրիցյան
|
Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրի շրջանակներում II ա դասարանի սովորողները, դասվար՝ Լ. Այվազյանի ղեկավարությամբ, այցելեցին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցին 《Ալադին》 ներկայացումը
|
III բ դասարանում անցկացվեց բաց դաս «Ֆրանսերեն » առարկայից (ուսուցչուհի` Ք . Ռուսյան), թեման ` «Ինչպես յուրացրինք ֆրանսերեն լեզուն»:
|
III բ դասարանում անցկացվեց բաց դաս «Ֆրանսերեն » առարկայից (ուսուցչուհի` Ք . Ռուսյան), թեման ` «Ինչպես յուրացրինք ֆրանսերեն լեզուն»:
|
III բ դասարանում անցկացվեց բաց դաս «Ֆրանսերեն » առարկայից (ուսուցչուհի` Ք . Ռուսյան), թեման ` «Ինչպես յուրացրինք ֆրանսերեն լեզուն»:
|
Մայիսի 10-ին VIII ա դասարանում ( ուսուցչուհի ` Տ. Հովհաննիսյան) անցկացվեց բաց դաս « Քիմիա » առարկայից , թեման` «Անօրգանական
միացությունների հիմնական դասեր» :
|
Մայիսի 7-ին I բ դասարանի սովորողները (դասվար` Գ . Բաղդասարյան )հանդիսությունների դահլիճում անցկացրին « Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը: Ներկայացրեցին մաշտոցյան գրերի պատմությունը և որպես զինվոր ` դրանց դերն ու նշանակությունը:
|
Շնորհավորում ենք 6_րդ դասարանի սովորող Ալեն Միքաելյանին` դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 《Մաթեմատիկա》առարկայից լավագույն արդյունք գրանցելու համար։
Մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ
(ուսուցչուհի` Գ. Բաղրամյան)։
|
lա դասարանի աշակերտները մեծ շուքով և ոգևորությամբ հրաժեշտ տվեցին իրենց առաջին դասագրքին՝ Այբբենարանին և միացան գրաճանաչության մի հզոր բանակի (դասվար՝ Ն. Ավետիսյան)։ Մեսրոպյան տառերը այն բանալիներն են, որոնք կբացեն գիտելիքների անեզր աշխարհի դռները։Փոքրիկներն իրենց թոթով լեզվով կարևորեցին մայրենիի դերն իրենց կյանքում։
Հրաշալի մի տոն էր, որը սիրով ու ջերմությամբ լցրեց ներկաների սրտերը։
|
Այցելություն դեպի <<Աշտարակ կաթ>>ընկերություն
III գ դասարան (դասվար ` Լ. Մանուկյան)
|
Այցելություն դեպի <<Աշտարակ կաթ>>ընկերություն
III գ դասարան (դասվար ` Լ. Մանուկյան)
|
Մայիսի 4- ին հ. 45 հիմնական դպրոցի 4- րդ «գ» դասարանի աշակերտները ( դասվար` Ա. Բաբասյան) այցելեցին «էդիթ Պրինտ» հրատարակչություն` ծանոթանալու գրքի տպագրության հետաքրքիր, գրավիչ ու բազմաշերտ գործընթացին: Երեխաները մասնակցեցին կրթական ծրագրի և լավագույն արդյունքի կապակցութամբ արժանացան մրցանակների:Էքսկուրսիան անցավ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում` ունենալով ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն:
|
| |
| | |
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Գրառումների պահոց |
|
|
|