Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Չորեքշաբթի, 24.04.2024, 17:49



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբէր » 16 » Փավստոս Բուզանդի ,,Հայոց պատմություն,, գրքի ,,Արշակ և Շապուհ,, հատվածը
11:58
Փավստոս Բուզանդի ,,Հայոց պատմություն,, գրքի ,,Արշակ և Շապուհ,, հատվածը

Դեկտեմբերի 6-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանը 6բ դասարանի սովորողների հետ անցկացրեց բաց դաս, որի թեման էր Փավստոս Բուզանդի ,,Հայոց պատմություն,, գրքի ,,Արշակ և Շապուհ,, հատվածը:
Սովորողները ներկայացրին 5-րդ դարի մատենագրությունը, պատմեցին հատվածը, բեմականացրին: Բնութագրեցին հերոսներին և համեմատեցին Արշակին Հայկի, իսկ Շապուհին Բելի հետ: Դիտեցին ,,Արշակ 2-րդ,, ֆիլմ-օպերայից հատվածներ, պատասխանեցին հարցերին: Խոսեցին հայրենի հողի և ջրի ուժի մասին, վերհիշեցին այլ ստեղծագործություններ: Կարդացին դարձվածքներ, առած-ասացվածքներ հայրենիքի, հողի և ջրի մասին: Պատմեցին մերօրյա հայրենասեր հերոսների մասին՝ անդրադառնալով նաև քառօրյա պատերազմին: Հիշեցին քառօրյայի հերոսներին: ,,Հայրենասիրություն,, բառին տվեցին դրոշի գույներ: Սովորողները ներկայացրին ՀՀ խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը: Նշեցին Հայաստանի մայրաքաղաքները, ասացին շրջասույթներ:
Սովորողները կատարեցին բառակազմական և հոմանիշային աշխատանքներ, բացատրեցին նմանատիպ բառերի իմաստը /հրավեր – հրավերք, մեղանչել – մեղա գալ…/, ուսուցչուհու կողնից տրված արմատներով կազմեցին նոր բառեր: Դասն ամփոփեցին հայրենիքի մասին ասույթներ ասելով: Երեխաները նկարել էին նաև հատվածներ դասից:
Դասը հետաքրքիր էր, հագեցած, ուսանելի և դաստիարակչական: Սովորողներն ակտիվ էին, և բոլորն էլ մեծ սիրով ու ոգևորությամբ էին մասնակցում դասին: Բաց դասին ներկա էին ,,Դասավանդիր, Հայաստան,, կրթական հիմնադրանի ներկայացուցիչ Զեմֆիրա Ավետիսյանը, դպրոցի փոխտնօրեններ Լ. Պարոնյանն ու Ա. Գրիգորյանը, ուսուցիչներ, ծնողներ:

Կատեգորիա: բաց դասեր | Դիտումներ: 422 | Ավելացրեց: varssh | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբէր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024