Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 26.04.2024, 18:24



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 16 17 18 19 20 ... 22 23 »

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ...ՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ

Категория: միջոցառումներ | Просмотров: 95 | Добавил: varssh | Дата: 08.06.2022

Քիչ է լինում,երբ իրար կողքի են ուրախությունը ,հուզմունքն ու բաժանման թախիծը, «Մնաք բարով»_ն այսչափ հուզիչ է ու սիրառատ…

Հունիսի 2 _ ին հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանի աշակերտները հրաժեշտի խոսքն ասացին իրենց ուսուցչուհի Լիլիթ Այվազյանին։ Մարդ, մանկավարժ ու ընկեր, ով բացեց գիտելիքի աշխարհն իր սաների համար, եղավ մանկավարժ և հայի իդեալ: Սիրո ու խիզախության սերմեր ցանելով աշակերտների հոգում՝ ուղեկցեց նրանց դեպի պատանեկություն։ Բարի երթ մաղթենք նրանց, ովքեր ավարտում են կյանքի մի փուլ և մուտք գործում ավելի հասուն կյանք։

Категория: միջոցառումներ | Просмотров: 100 | Добавил: varssh | Дата: 03.06.2022

Մայիսի 25-ին հ. 45 հիմնական դպրոցի երգչախմբի սաները ներկայացրին միջոցառում << ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ >> խորհագրով (երգչախմբի ղեկավար՝ Սոնա Ավետիսյան): Կարեկից լինելու շնորհը մարդուն տրված է ի վերուստ, օգնող ձեռքերը ՝ ձևավորվում են անձի հետ միաժանանակ…

«ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ» խորագիրը խմբակի երեխաներին բացահայտեց օգնելու ու սատարելու վեհ հատկանիշը,որը մեծ վարպետությամբ մատուցեցին հանդիսատեսին։ Աշակերտների հրաշալի կատարումները ,նրանց փոքրիկ,բայց մեծ հոգու ճիչը լսելի էր բոլորին։Աշակերտները վերստին համոզեցին,որ լավ գործ անելու համար հարկավոր է միայն բարի կամք ու ցանկություն։ Մեր խորագիրը թող դառնա կարգախոս բոլորիս համար, ու համոզված ենք՝աշխարհը կփոխի իր ընթացքը դեպի բարին ու լուսավորը «ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ»:

Категория: միջոցառումներ | Просмотров: 108 | Добавил: varssh | Дата: 30.05.2022

Մայիսի 12-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Ռուսերեն>> առարկայից միջոցառում <<Գարուն>> խորագրով: Գարունը հյուր եկավ երեխաներին և նրանք գարնան գույներով ներկայացրին բնության զարթոնքը , որն իր գեղեցկությունը սփռել էր ամենուր : Բեմականացման միջոցով ներկայացրին, թե ինչպես են կենդանիները դիմավորում գարունը, ինչպես նաև <<Լացող արքայադուստր>>հեքիաթը : Միջոցառումը հագեցած էր խաղերով և երգերով :Այն շատ հետաքրքիր ու ուսուցանող էր :

Категория: միջոցառումներ | Просмотров: 137 | Добавил: varssh | Дата: 18.05.2022

Տառերը պես-պես

Բացել են հանդես,

Տառերը երգում են,

Տառերը մեր տունն են:

Միացիր դու մեզ

Ու երգիր մեզ հետ,

Մենք քեզ սիրում ենք,

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆ...

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի I ա, բ, գ դասարանների աշակերտները մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում էին և ներկաներին մի պահ հետ տնում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:

Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:

Категория: միջոցառումներ | Просмотров: 104 | Добавил: varssh | Дата: 29.04.2022

Մարտի 30-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացավ միջոցառում՝ <<Աշխարհը փոխելու համար>> խորագրով ։ Միջոցառմանը մասնակցում էին VI,VII, VIII դասարանի աշակերտները։ Նրանք ներկայացրեցին մտքեր և կարծիքներ, երգեցին երգեր թեմայի վերաբերյալ : Ողջ միջոցառման ընթացքում աշակերտների ուղերձն էր բոլորին, որ պահպանեն մոլորակը, միմյանց հանդեպ ավելի բարի լինեն, հաճախ ժպտան ու միմյանց ժպիտ պարգևեն, իսկ նրանց բոլորի հավաքական ցանկությունն էր խաղաղության հաստատումը, ռասիզմի, բռնության ու պատերազմների իսպառ բացակայությունը։

Категория: միջոցառումներ | Просмотров: 119 | Добавил: varssh | Дата: 04.04.2022

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024