Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Չորեքշաբթի, 08.07.2020, 06:27



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [5]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [115]
միջոցառումներ [108]
բաց դասեր [83]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 320

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 20

2013թ. ապրիլի 19-ին  Երևանի հ.45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ժամանակակից մանկագիր Սուրեն Մուրադյանի կյանքին ու գրական ժառանգությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցում էին 5գ  դասարանի աշակերտները: Սովորողների շուրթերից հնչեցին գրողի բանաստեղծությունները, թևավոր խոսքերն ու ազնվության, արդարության դասերը, որոնք բանաստեղծը պատգամում է եկող սերունդներին: Բանաստեղծի գործերը թափանցում ու ջերմացնում էին մանուկների հոգիները, և նրանք մեծ ոգևորությամբ էին բեմադրում Ս. Մուրադյանի ստեղծագործությունները, պատմում մանկագրի կյանքի ու աշխատանքային գործունեության, ստացած մրցանակների ու մեդալների մասին: Միջոցառմանը հնչեցին նաև մանկագրի խոսքերով գրված մի շարք երգեր, որոնք նույնպես կատարում էին աշակերտները երաժշտության ուսուցչուհի Անի Հարությունյանի նվագակցությամբ: Իսկ 5-րդ <<գ>> դասարանցիների ջանքերով բեմադրած պար-ներկայացումը, որը համահունչ էր Սուրեն Մուրադյանի մանկական գործերին, մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և նոր շունչ հաղորդեց արդեն իսկ հրաշալի միջոցառմանը:

Միջոցառումն ուսուցանող էր. այն սովորեցնում էր լինել բարի, ազնիվ, արդար, սիրել աշխատանքը, ուսումը, հարգել մեծերին…

Միջոցառումն ավարտվեց բանաստեղծի՝ վերջերս գրված բանաստեղծությամբ.

           Իմ մահից հետո որքա՜ն ծաղիկներ դեռ պիտի բացվեն,

         Իմ մահից հետո որքա՜ն նոր երգեր պիտի թևածեն,

         Իմ մահից հետո որքա՜ն մանկիկներ պիտի աշխարհ գան,

         Իսկ ես չեմ լինի, ավա՜ղ, չեմ լինի…

Категория: միջոցառումներ | Просмотров: 590 | Добавил: school45 | Дата: 20.04.2013

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2020