Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երկուշաբթի, 29.04.2024, 02:52



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 21 22 23 24 25 »

Երևանի հ.45 հիմնակնա դպրոցի VI ա դասարանում <<Մայրենի>>առարկայից անցկացվեց բաց դաս՝ <<Մ.Գալշոյանի <<Կռունկ>> պատմվածքը>> թեմայով (ուսուցիչ՝ Ս. Հարությունյան): Սովորողները մեծ ոգևորությամբ պատմեցին մեծն Կոմիտասի կենսագրությունը՝ ընդմիջելով գեղեցիկ ասմունքով:Կատարեցին քարտային աշխատանք: Կոմիտասի աստվածային ձայնով հնչեց բոլորիս գերող պանդուխտի տխուր երգը՝ <<Կռունկ>>-ը: Երեխաները եղել էին թանգարանում և պատմեցին իրենց տպավորությունների մասին: Սովորողները հասկացան , որ Կոմիտասը մեր հայ երգի Մեսրոպ Մաշտոցն է: Դասն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն: Այն ավարտվեց <<Կաքավիկ>> երգերով:

Категория: բաց դասեր | Просмотров: 242 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը։

Գիտելիքով զինված մարդն անպարտելի է։

Մ. ԳՈՐԿԻ

III 《Ա》դասարանում ( ուսուցչուհի՝ Լ. Այվազյան) կազմակերպվեց բաց դաս՝ 《Մաթեմատիկա》առարկայից։ Դասի թեման էր՝ 《 Բազմանիշ թվերի համեմատումը քայլաշարով》։

Դասի ընթացքում , աշակերտներն իրենց գիտելիքների շնորհիվ հաղթահարելով

բազում 《 դժվարություններ》,

կատարեցին բարեգործություն՝ օգնեցին բժիշկ Այբոլիտին հասնել Աֆրիկա և բուժել հիվանդ կենդանիներին։

Դասը հագեցած էր խաղային տեխնոլոգիաներով, ազգային և ֆինանսական կրթության տարրերով։

Աշակերտները եկան այն եզրակացությանը, որ գիտելիքի շնորհիվ մարդն ուժեղ է և անպարտ. ուստի պետք է լավ սովորել, արժևորել դպրոցում անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը։

Категория: բաց դասեր | Просмотров: 175 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Մարտի 12-ին VIII ա դասարանում (ուսուցչուհի՝ Ա. Բաղդասարյան) տեղի ունեցավ բաց դաս <<Հայոց պատմություն>> առարկայից:

Դասի թեման էր << 1877-1878թթ. ռուս- թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը >> : Դասի ընթացքում սովորողները անդրադարձան պատերազմի ընթացքին , պատերազմում հայ գեներալների ունեցած մասնակցությանն ու Հայկական հարցի միջազգայնացմանը, Մկրտիչ Խրիմյանի գործունեությանը: Շեշտադրում կատարվեց Հայկական հարցի միջազգայնացմանն ու արևմտահայերի կյանքում դրա թողած ծանր հետևանքներին : Դասի ընթացքում օգտագործվեցին դիդակտիկ նյութեր, սահիկաշար, կիրառվեցին տարբեր մեթոդներ և հնարներ: Վերջում ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Խրիմյան Հայրիկին: Ապահովվեց միջառարկայական կապը: Դասը ուներ հայրենասիրական դաստիարակչական մեծ նշանակություն:

Категория: բաց դասեր | Просмотров: 260 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IX ա դասարանում (ուսուցիչ՝ Ա. Գրիգորյան)տեղի ունեցավ բաց դաս <<Ֆիզկուլտուրա>> առարկայից : Դասի թեման էր << Վնասակար սովորություններ>>: Երեխաները խոսեցին վնասակար սովորությունների (ալկոհոլ , ծխախոտ, թմրամոլություն ) և դրանց կանխարգելման մասին: Սովորողները եկան այն եզրահանգման ,որ առողջ ու կենսունակ լինելու համար կարևոր է լինել տեղեկացված, զարգացնել կամքի ուժ, սիրել սեփական օրգանիզմը, գոհանալ կյանքի պարգևած հաճելի պահերով:Դասը հետաքրքիր էր , բովանդակալից ու ուսուցանող:

Категория: բաց դասեր | Просмотров: 200 | Добавил: varssh | Дата: 07.04.2021

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ հեռավար բաց դաս VII ա դասարանում "Հայոց լեզու" առարկայից (ուսուցչուհի Մ. Եղիազարյան)։

 

Категория: բաց դասեր | Просмотров: 168 | Добавил: varssh | Дата: 24.12.2020

2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Բաղդասարյանի և մենթոր Ա. Մալոյանի համատեղ ջանքերով 8 ա դասարանում կազմակերպվեց բաց դաս <<Ազատագրական շարժումների ծավալումը XX դարի սկզբին>> թեմայով` <<Հայոց պատմություն>> առարկայից: Դասն ընթացավ << Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել>>հնարով , որի ընթացքում կազմակերպվեց խմբային աշխատանք: Դասի ընթացքում նկատվեց սովորողների խորը գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Ողջ դասի ընթաացքում սովորողները մեծ պատասխանատվությամբ կատարեցին առաջադրված աշխատանքները : Դասը բովանդակալից էր , ուսուցանող, ուներ դաստիարակչական մեծ նշանակություն:

Категория: բաց դասեր | Просмотров: 403 | Добавил: varssh | Дата: 12.03.2020

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024