Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 25.04.2024, 08:58



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 12 » ԲԱՑ ԴԱՍ IIIԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ »ԱՌԱՐԿԱՅԻՑ (ԴԱՍՎԱՐ՝ Լ. ԱՅՎԱԶՅԱՆ)
21:43
ԲԱՑ ԴԱՍ IIIԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ »ԱՌԱՐԿԱՅԻՑ (ԴԱՍՎԱՐ՝ Լ. ԱՅՎԱԶՅԱՆ)

ԲԱՑ ԴԱՍ IIIԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ »ԱՌԱՐԿԱՅԻՑ
(ԴԱՍՎԱՐ՝ Լ. ԱՅՎԱԶՅԱՆ)

Դասի թեման՝ «Թվի բազմապատկումը 10-ով և 100 ով», «Թվի բաժանումը 10-ի և 100 -ի»: 
Գիտելիքների ամրապնդում:
Նոյեմբերյան ցրտաշունչ երեքշաբթին (15.11.2016թ.) ջերմ ու ոգեշնչող էր III Ա դասարանի սովորողների համար, քանզի այդ օրը բաց դասի շրջանակներում իրականացավ նրանց տիեզերք թռչելու լուսավոր երազանքը: Այդ երևակայական թռիչքի շրջանակներում՝ դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, «Մաթեմատիկա» աստղանավով նրանք թռան տիեզերք, եղան Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներում: Այդ ընթացքում նրանք բացահայտեցին Հայաստանում «Մաթեմատիկա» գիտության ծագման ու զարգացման պատմությունը, լուծեցին մաթեմատիկական առաջադրանքներ ու խնդիրներ՝ օգնելով Երևակ մոլորակի բնակիչներին՝ այլմոլորակայիններին, գնումներ կատարել, խաղացին մաթեմատիկական խաղեր: Արուսյակ մոլորակում թափվող երկնաքարերից խուսափեցին մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ: Նրանք կարողացան հավաքել 5 նիշից բաղկացած գաղտնագիրը և անվտանգ առաջ ընթանալ:
Համոզվեցին, որ «Մաթեմատիկան տիեզերական լեզու է», որի իմացությունը կօգնի անփորձանք դուրս գալ անհավանական իրավիճակներից: Վերադառնալով Երկիր մոլորակ՝ սովորողները խոստովանեցին, որ չէին կարող հաղթահարել դժվարություններն առանց գիտելիքների, ուստի համակարծիք են «Գիտելիքն ուժ է» արտահայտության հետ, որն էլ դասի կարգախոսն էր: Նշեցին, որ գիտելիքի ուժի շնորհիվ կարելի է իրականացնել բազմաթիվ երազանքներ: Այդ երազանքները դասի ավարտից հետո սովորողները դպրոցի բակում գունագեղ ուղղաթիռ փուչիկի օգնությամբ ուղարկեցին երկինք՝ վստահ լինելով, որ խաղաղ երկնքում կիրականանան իրենց լուսավոր երազանքները:
Հագեցած, բազմաբովանդակ դաս էր, համապատասխանում էր դասին ներկայացվող չոփորոշչային պահանջներին:
Ներկաները հիացած էին սովորողների գրագետ պատասխաններով, առարկայի իմացությամբ:

Կատեգորիա: բաց դասեր | Դիտումներ: 686 | Ավելացրեց: 45dproc | Տեգեր: ԲԱՑ ԴԱՍ IIIԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024