Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երեքշաբթի, 23.04.2024, 14:26



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 12

ԲԱՑ ԴԱՍ IIIԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ »ԱՌԱՐԿԱՅԻՑ
(ԴԱՍՎԱՐ՝ Լ. ԱՅՎԱԶՅԱՆ)

Դասի թեման՝ «Թվի բազմապատկումը 10-ով և 100 ով», «Թվի բաժանումը 10-ի և 100 -ի»: 
Գիտելիքների ամրապնդում:
Նոյեմբերյան ցրտաշունչ երեքշաբթին (15.11.2016թ.) ջերմ ու ոգեշնչող էր III Ա դասարանի սովորողների համար, քանզի այդ օրը բաց դասի շրջանակներում իրականացավ նրանց տիեզերք թռչելու լուսավոր երազանքը: Այդ երևակայական թռիչքի շրջանակներում՝ դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, «Մաթեմատիկա» աստղանավով նրանք թռան տիեզերք, եղան Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներում: Այդ ընթացքում նրանք բացահայտեցին Հայաստանում «Մաթեմատիկա» գիտության ծագման ու զարգացման պատմությունը, լուծեցին մաթեմատիկական առաջադրանքներ ու խնդիրներ՝ օգնելով Երևակ մոլորակի բնակիչներին՝ այլմոլորակայիններին, գնումներ կատարել, խաղացին մաթեմատիկական խաղեր: Արուսյակ մոլորակում թափվող երկնաքարերից խուսափեցին մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ: Նրանք կարողացան հավաքել 5 նիշից բաղկացած գաղտնագիրը և անվտանգ առաջ ընթանալ:
Համոզվեցին, որ «Մաթեմատիկան տիեզերական լեզու է», որի իմացությունը կօգնի անփորձանք դուրս գալ անհավանական իրավիճակներից: Վերադառնալով Երկիր մոլորակ՝ սովորողները խոստովանեցին, որ չէին կարող հաղթահարել դժվարություններն առանց գիտելիքների, ուստի համակարծիք են «Գիտելիքն ուժ է» արտահայտության հետ, որն էլ դասի կարգախոսն էր: Նշեցին, որ գիտելիքի ուժի շնորհիվ կարելի է իրականացնել բազմաթիվ երազանքներ: Այդ երազանքները դասի ավարտից հետո սովորողները դպրոցի բակում գունագեղ ուղղաթիռ փուչիկի օգնությամբ ուղարկեցին երկինք՝ վստահ լինելով, որ խաղաղ երկնքում կիրականանան իրենց լուսավոր երազանքները:
Հագեցած, բազմաբովանդակ դաս էր, համապատասխանում էր դասին ներկայացվող չոփորոշչային պահանջներին:
Ներկաները հիացած էին սովորողների գրագետ պատասխաններով, առարկայի իմացությամբ:

Категория: բաց դասեր | Просмотров: 685 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

2016թ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ 7-րդ դասարանների միջև <<Բասկետբոլի առաջնություն>> մրցաշար:Ընդհանուր միավորների առավելությամբ
7բ դասարանը գրավեց 1-ին տեղը,
7գ դասարանը գրավեց 2-րդ տեղը,
7ա դասարանը գրավեց 3-րդ տեղը:

Մրցումներն անցան պատշաճ մակարդակով:

 

Категория: նորություններ | Просмотров: 453 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

Այցելություն ամրակցված զորոամաս

Համաձայն ՆԶՊ աշխատանքային պլանի` 2016թ-ի նոյեմբերի 1-ին դպրոցի 9ա և 9բ դասարանների սովորողներն այցելեցին ամրակցված զորամաս, որտեղ ծանոթացան զինվորական մասի աշխատանքներին: Տեսան, թե որտեղ և ինչպես է պահպանվում զորամասի մարտական դրոշը: Ուսումնասիրեցին ռազմական տեխնիկան: Եղան զինվորական կացարաններում և տեսան, թե ինչպիսի կենցաղային պայմաններում են ապրում զինծառայողները:

 

Категория: նորություններ | Просмотров: 464 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

<<Ա>> հնչյուն-տառի ուսուցման բաց դաս:

2016թ. հոկտեմբոերի1 7-ին հ. 45 հիմնական դպրոցում՝ Iբ դասարանում դասվար՝ (Ա. Սարգսյան), <<Ա>> հնչյուն-տառի ուսուցման բաց դաս էր: Դասը սկսվեց աստղանավով ճանապարհորդությամբ: Երեխաները ճանապարհին հանդիպեցին ձայնավոր և բաղաձայն հնչյունների, միավանկ և բազմավանկ բառերի: Արտասանեցին <<ա>> հնչյունով բառերը: Դասին հյուր եկած աղավնին առաջարկեց լուծել հանելուկներ: Երեխաները, հայտնվելով Հեքիաթների աշխարհում, հերոսների կողքին գտան <<ա>> հնչյունով բառ-նկարներ և տեղադրեցին կախարդական տնակում, որտեղից հանկարծ դուրս եկավ <<Ա>> մեծատառը և <<ա>> փոքրատառը: Սովորեցին գրել ա հնչյուն տառը: Ճիշտ կատարելով Այլմոլորակայինի առաջադրանքը՝ հայտնվեցին Հայոց տառերի մոլորակում: Երգով ողջունեցին <<Ա>> տառի ծնունդը: Հանգստի ժամին համտեսեցին <<Ա>> տառի տեսք ունեցող թխվածքաբլիթները:

Категория: բաց դասեր | Просмотров: 1277 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

Այցելություն բուսաբանական այգի

Հոկտեմբերի 9-ին III <<գ>> դասարանի սովորողները, ընկեր Յազուլյանի ուղեկցությամբ, այցելեցին բուսաբանական այգի:
Բուսաբանական այգում անցկացրեցին դաս-էքսկուրսիա: Զբոսնեցին բուսաբանական այգու ողջ տարածքով: Բնությունն իր զարմանահրաշ գույները տարածել էր ամենուր և որքան քայլում էին այնքան չքնաղ բնությունն իր աշնանային գունագեղ երանգներով ավելի էր գրավում աշակերտներին: Աշունն իր երփներանգ գույներով ներկել էր ողջ այգին՝ յուրաքանչյուր ծառ, քար ու թուփ. հեքիաթային մի տեսարան...
Աշակերտներն ոսկեշունչ աշնան պատկերը յուրովի ներկայացրեցին իրենց նկարներում, երգերով ու բանաստեղծություններով գովերգեցին աշունը:

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 586 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

Սեպտեմբերի 29-ին 2<<գ>> դասարանի աշակերտները դասվար Ն. Ավետիսյանի ղեկավարությամբ այցելեցին <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ>>: Նրանք եղան թանգարանի չորս սրահներում, որտեղ ծանոթացան հայրենի բնաշխարհին, Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների և բույսերի ցուցանմուշներին:Այցելության նպատակը էկոլոգիական դաստիարակության և կրթության, ինչպես նաև բնապահպանական քարոզչությանը նպաստելն է:

Категория: միջոցառումներ | Просмотров: 594 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

2016թ սեպտեմբերի 30-ին հ.45 դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ներդպրոցական <<սպորտլանդիա>>մրցաշար 5-րդ դասարանների միջև:
Ընդհանուր միավորների առավելությամբ
5գ դասարանը գրավեց 1-ին տեղը,
5ա դասարանը գրավեց 2-րդ տեղը,
5բ դասարանը գրավեց 3-րդ տեղը: 
Մրցումները անցան պատշաճ մակարդակով:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Ա. Գրիգորյան

Категория: միջոցառումներ | Просмотров: 457 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

Դաս-միջոցառոմ <<Արգելոցապարկային համալիր>>-ի <<Ջրվեժ>> անտառպարկում

Հոկտեմբերի 7-ին III <<ա>> դասարանի սովորողները, ընկեր Այվազյանի ուղեկցությամբ, այցելեցին <<Արգելոցապարկային համալիր>>-ի <<Ջրվեժ>> անտառպարկ: 
Անտառպարկի աշխատակիցն անցկացրեց դաս-էքսկուրսիա: Նա երեխաներին բացատրեց <<Արգելավայր>>, <<Արգելոց>> հասկացությունները, խոսեց կենդանիների, բույսերի, բնության երևույթների մասին: Աշակերտները ոգևորված լսում էին իրենց համար անծանոթ երևույթների բացատրությունը, հարցերի միջոցով բավարարում իրենց հետաքրքրությունը:
Կազմակերպվեց զբոսանք: Ինչքան սարալանջն ի վեր էինք բարձրանում, այնքան չքնաղ բնությունն իր աշնանային գույներով ավելի էր գրավում: Աշունն իր գույներով ներկել էր անտառը. յուրաքանչյուր ծառ, քար հեքիաթային մի աշխարհ էր թվում...
Երեխաներն իրենց տեսած ոսկեշունչ աշնան պատկերը յուրովի ներկայացրեցին իրենց նկարներում:
Անտառի մի գողտրիկ անկյունում անցկացվեց միջոցառում ` <<Աշնանային սիմֆոնիա>> խորագրով: Աշակերտներն իրենց խոսքն ասացին աշնան մասին և երգերով գովերգեցին ոսկեփայլ աշունը:

 
 
Категория: միջոցառումներ | Просмотров: 525 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024