Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 327
|
 |
Վիճակագրություն |

Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
 |
|
 | |  |
| Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
II ա դասարանի աշակերտները (դասվար՝ Ն. Բաղդասարյան) այցելեցի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: 
|
Просмотров: 40 |
Добавил: varssh |
Дата: 03.06.2022
|
Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ:
Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի ուրախ , ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն ,որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ:   
|
Մայիսի 27-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Աշակերտական Խորհուրդը մասնակցեց 《Երիտասարդները հանուն զարգացման》հիմնադրամի 10-րդ հոբելյանական ԼԱՄՓ (Լինելով ակտիվ՝ միացիր փոփոխությանը) միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները խոսեցին իրենց հուզող հիմնախնդիրների մասին։Դրանից հետո ունեցան նաև պանելային քննարկում։Շատ կարևոր ու հետաքրքիր փորձ եղավ աշակերտների համար։ 
|
Մայիսի 29-ին III գ դասարանի սովորողները դասվար Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: ՈՒսումնաճանաչողական այց- էքսկուրսիայի առաջին կանգառը Վ. Համբարձումյանի տուն-թանգարանն էր, որտեղ աշակերտներին ներկայացվեց գիտնականի կյանքն ու գիտական գործունեությունը: Այնուհետև Պլանետարիումում երեխաները ծանոթացան տիեզերքին, մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին: Զբոսնեցին աստղադիտարանի ամբողջ տարածքով, ծանոթացան պատմությանը, կառույցներին, դրանց նշանակությանը: Իսկ վերջում տեսան աստղադիտարանի ամենամեծ աստղադիտակը, որի տրամագիծը 2,6 մետր է: Երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը և հրաշալի տպավորություններով վերադարձան Երևան։ 
|
2022 թ. մայիսի 27- ին II գ դասարանի աշակերտները ( դասվար ` Ա. Բաբասյան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան: Սովորողները ծանոթացան մեծ արվեստագետի կյանքին ու գործունեությանը: Ունկնդրեցին « Եղնիկը» պատմվածքը: Պատրաստեցին պաստառ` բնագրի հերոսին ուղղելով իրենց բարեմաղթանքները: Էքսկուրսիան անցավ ջերմ ու բարի մթնոլորտում: Այն ուսանելի էր և բովանդակալից:
 
|
Մայիսի 23-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ԱԽ-ի մասնակցությամբ մեդիագրագիտության դասընթաց։ Դասընթացը վարում էր
«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Աբաջյանը։
Մեդիագիտության ուսուցումը նպատակ ուներ բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղեկատվությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ։
 
|
2022 թվականի մայիսի 8_ին I գ դասարանի սովորող Տիգրան Ղազարյանը (դասվար՝ Լ. Մանուկյան ) մասնակցել է Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային և գրավել 1 ին տեղը: 
|
Մայիսի 22-ին հ. 45 հիմնական դպրոցի VIII գ դասարանի սովորողները ծնողների և դասղեկ Ա. Սահակյանի հետ ուղևորվեցին Սևանավանաք, Դիլիջանի Հաղարծին վանական համալիր և Գոշավանք: Օրվա ընթացքում լինելով Հայաստանի գողտրիկ անկյուններում՝ սովորողները ձեռք բերեցին ճանաչողական գիտելիքներ: Բավականին հագեցած հետաքրքիր օր անցկացնելով՝ դասարանն ուրախ վերադարձավ տուն: 
|
Շաբաթօրյակ
 
|
IV բ դասարանի աշակերտներին հյուր էր եկել Անտուան դը Սենտ-Էքզյուպերի <<Փոքրիկ իշխան>>-ի հերոսը : Նա երեխաներին իր խորհրդավոր մտքերով տարավ իր մոլորակը , որտեղ միասին շրջագայեցին ու քննարկեցին …
(ուսուցչուհի՝ Ռ Տիգրանյան)
 
|
Մայիսի 17-ին անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի չափորոշչի ներդրում և գնահատում հանրակրթական ուսումնական հաստատություններում թեմայով հանդիպում քննարկումը Երևան քաղաքի ընտրանքային հիմնական և ավագ դպրոցների ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին նաև մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկները: Հանդիպմանը մասնակցում էր Երևանի հ. 45 հիմնական դպրոցի տնօրեն Լ. Պարոն յանը:
|
Մայիսի 14-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները մասնակցեցին Երևանի թիվ 118 դպրոցում կայացած <<Ես բնագետ եմ>> աշակերտական ամենամյա կոնֆերանսին, որն ընթացավ երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական փուլ:
 
|
Մայիսի 13_ ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի 2-րդ համայնքային փուլը։ Մրցեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դպրոցների 22 թիմեր ։ Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները զբաղեցրին 8_ րդ տեղը(ուսուցիչ՝ Ա. Հայրապետյան)։  
|
  Մայիսի 1_ ին տեղ ունեցավ
Հայաստանի Շոտոկան կարատեի ազգային
առաջնությունը։ Մրցույթին մասնակցում էին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները(մարզիչ՝ Ա. Գրիգորյան) ։ Առաջնությունն անցավ ակտիվ մրցակցային մթնոլորտում, և մեր մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով։
Նորանոր հաջողություն մեր սաներին։
|
Մայիսի 6-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց մասնագիտական կողմնորոշում թեմայով դասընթաց , որը վարեց <<Առաքելություն Հայաստան >> ԲՀԿ-ի սոցալական աշխատողների ղեկավար Ալվինա Մուրադյանը :
 
Просмотров: 40 |
Добавил: varssh |
Дата: 13.05.2022
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար՝ Ռ. Տիգրանյան) այցելեցին Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարան:
 
|
Մայիսի 5-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Մկրտումյանի գլխավորությամբ այցելեցին <<Էդիթ Պրինտ>> հրատարակչություն։
Գրքասերները ծանոթացան գրչության արվեստին, գրքի ստեղծման և ժամանակակից տպագրության ձևերին ու եղանակներին։
   
Просмотров: 45 |
Добавил: varssh |
Дата: 13.05.2022
|
Մայիսի 3-ին տեղի ունեցավ <<Բնագիտական առարկաների շքերթ>> խաղ- վիկտորինա: Վիկտորինային մասնակցում էին VII_VIII դասարանի սովորողները: Տրամաբանական և ինտելեկտուալ հարցերն ընդմիջվեցին երաժշտական համարներով: Վիկտորինայի ժամանակ ակտիվ մասնակցություն ցուցաբերած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:
  
|
2022 թ. մայիսի 1֊ին 8բ դասարանի սովորողները փոխտնօրեն Ա. Գրիգորյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանի և ծնողների հետ այցելեցին Էջմիածին՝ Խենթի ( Սամսոն Տեր֊Պողոսյան) գերեզմանին։ Սովորողներն այնտեղ վերհիշեցին մեծ վիպասան Րաֆֆու ստեղծագործությունը, ներկայացրին ժամանակաշրջանը, Բայազետի պաշարումը և մեկնաբանեցին Խենթի երազը։
Երեխաները եղան նաև Էջմիածնի Մայր տաճարում, Ջվարթնոցի տաճարում, այցելեցին Ջվարթնոցի թանգարան։
Էքսկուրսիան ուսուցողական էր և բազմաբովանդակ: 
|
Մայիսի 2- ին տեղի ունեցավ հանդիպում հ. 45 հիմնական դպրոցի Էկո ակումբի և հ. 68 հիմնական դպրոցի աշակերտների միջև։Էկո ակումբի սաները ներկայացրեցին«էներգաարդունավետություն և էներգախնայողություն» թեմայով զեկուցումներ։ Այնուհետև ծավալվեց քննարկումներ և մտքերի փոխանակում, թե՞ ինչպես պետք է և ինչպե՞ս կարելի է խնայել էլեկտրաէներգիան։ Քննարկումներից հետո սովորողները խաղացին «Մեդիա գիտակ » ուսուցանող խաղը, և ակտիվ սովորողները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով։
  
|
Ապրիլի 30-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց համապետական շաբաթօրյակ:
: 
|
ՏՀՏ-ների արդյունավետ կիրառումը 4 գ դասարանում՝ <<Ֆրանսերեն >>առարկայի դասաժամին (ուսուցիչ՝ Ն. Սաքանյան): 
|
Տառերը պես-պես
Բացել են հանդես,
Տառերը երգում են,
Տառերը մեր տունն են:
Միացիր դու մեզ
Ու երգիր մեզ հետ,
Մենք քեզ սիրում ենք,
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆ...
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի I ա, բ, գ դասարանների աշակերտները մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում էին և ներկաներին մի պահ հետ տնում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:
Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:
           
|
Ապրիլի 20- ին II բ դասարանի աշակերտները ( դասվար Ա. Սարգսյան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին «Արևի մոտ»հեքիաթը և իրենց կարծիքը հայտնեցին հերոսի մասին։ Էքսկուրսիան շատ ուսանելի էր և բովանդակալից: 
|
ՏՀՏ-ների արդյունավետ կիրառումը 5 բ դասարանում՝ <<Մայրենի>>առարկայի դասաժամին: Դասը վարում էր տնօրեն՝ Լ. Պարոնյանը: 
|
Ապրիլի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն, որին ներկա էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի դիվանագիտական և քաղաքական հարցերով հատուկ խորհրդական, դեսպան Դեզիրե Նյարուհիրիրան։ Ընդունելությանը ներկա էին նաև բարձրաստիճան հյուրեր ՀՀ տարբեր նախարարություններից, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, հավատարմատարներ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: 
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցում բացվել է ցուցահանդես ,որտեղ ներկայացված է մեր սաների աշխատանքները (ուսուցիչ՝ Ա. Սրվաստյան):
Երեխաներն իրենց ձեռք բերած նկարչական գիտելիքները, կարողություններն ու հմտություններն արտահայտել են ներկայացված աշխատանքների միջոցով, որտեղ արտացոլված է հայրենի բնաշխարհի գեղեցկությունն , ազգային արժեքները, սարյանական գունեղ ու պայծառ երանգները… 

|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցում բացվել է ցուցահանդես ,որտեղ ներկայացված է մեր սաների աշխատանքները (ուսուցիչ՝ Ա. Սրվաստյան):
Երեխաներն իրենց ձեռք բերած նկարչական գիտելիքները, կարողություններն ու հմտություններն արտահայտել են ներկայացված աշխատանքների միջոցով, որտեղ արտացոլված է հայրենի բնաշխարհի գեղեցկությունն , ազգային արժեքները, սարյանական գունեղ ու պայծառ երանգները… 

|
Ապրիլի 8-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի III բ դասարանի աշակերտները (դասվար Գ. Բաղդասարյան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Այցը շատ ուսուցանող և հետաքրքիր էր: 
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցում Էրեբունու բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիաննա Ավետիսյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ ,ոստիկանության կապիտան Շ.Գևորգյանը անցկացրեցին <<Անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու, արատավոր երևույթի և դրա վնասների մասին >> թեմայով հանդիպում-զրույց աշակերտների հետ : 
|
Ե՛ս եմ հիմա - մի պոետ․ և իմ անունը - Չարենց -
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան...
  
|
Հ. 45 հիմնական դպրոցի 2- րդ գ դասարանի աշակերտուհի
Նարե Պողոսյանը մասնակցել է մարտի 27- ին տեղի ունեցած մենթալ թվաբանության ամենամյա միջազգային 6- րդ օլիմպիադային (դասվար` Ա. Բաբասյան) :Այս տարվա մրցույթին մասնակցել են մենթալ թվաբանությամբ զբաղվող 5֊14 տարեկան երեխաներ` Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Կանադայից, Իսպանիայից։ Համառ պայքարում մեր հրաշք հայուհին` Նարե Պողոսյանը ,զբաղեցրել է 3- րդ պատվավոր տեղը:
Շնորհավորենք մեր հերոսուհուն` մաղթելով նորանոր հաջողություններ :

|
Այսօր`մարտի 25-ին,8-ա դասարանի աշակերտներն այցելեցին Ավ.Իսահակյանի տուն-թանգարան և մասնակցեցին «Թանգարանը քո ձեռքերում»կրթական ծրագրին:
Ծրագրի ընթացքում երեխաները շրջեցին թանգարանում` փորձելով գտնել քարտերի վրա պատկերված առարկաները:Ծրագրի վերջում ունկնդրեցին Վարպետի բանաստեղծություններից և վերարտադրեցին այն ինտերակտիվ եղանակով:
 
|
Երևան h. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանում ( դասվար ՝ Ռ. Տիգրանյան ) անցկացվեց բաց դաս <<Մայրենի>> առարկայից: Դասի թեման էր << Մեր զարմանահրաշ մոլորակը>>: Երեխաները շատ հետաքրքիր և ուսանելի ճանապարհորդություն կատարեցին և ներկայացրին մեր զարմանահրաշ մոլորակը: Դասը շատ հետաքրքիր և ուսուցանող էր:

|
Մարտի 18-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց բազկամարտի
միջդասարանային առաջնություն (ուսուցիչ՝ Ա. Գրիգորյան)։
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով։
 
Просмотров: 52 |
Добавил: varssh |
Дата: 22.03.2022
|
IV Ա դասարանի աշակերտները (դասվար՝ Լ. Այվազյան) մարտի 18-ին այցելեցին Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան։
Աշակերտները ծանոթացան թանգարանի հնէաբանության, հանքաբանության, ապարաբանության հրաբխականության, օգտակար հանածոների և հանքային ջրերի հարուստ հավաքածուներին։
Աշակերտները մասնակցեցին թանգարանի կրթական ծրագրին՝ պատրաստեցին 3D խճանկարներ՝ 《Քարե ծաղիկներ》խորագրով։
 
|
Մարտի 18-ին Երևանի h. 45 հիմնական դպրոցի V գ դասարանում (ուսուցիչ՝ Ռ. Հատիմոսյան) անցկացվեց բաց դաս <<Մայրենի >> առարկայից : Դասին ամփոփեցին <<Երգ և տաղ>> բաժինը: Դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին բանաստեղծություններ , կատարեցին տարաբնույթ բառային աշխատանքներ,ցուցադրեցին իրենց նկարները :
Դասը հագեցած էր, բովանդակալից, ուսուցողական և նպատակային:
 
|
IX ա դասարանի սովորող Էլեն Պապիկյանը (ուսուցչուհի՝ Ա. Բաղդասարյան ) , <<Պատմություն>> առարկայից հաղթահարելով առարկայական օլիմպիադայի բոլոր փուլերը՝ դպրոցական , տարածքային և քաղաքային, հանրապետական փուլում արժանացել է գովասանագրի:

|
IV գ դասարանի սովորողները (դասվար՝ Թ. Հակոբան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Երեխաները ծանոթացան գրողի կյանքին ու գործունեությանը, ակտիվ մասնակցեցին թանգարանում իրականացվող կրթական ծրագրին և պատրաստեցին իրենց առաջին գիրքը ՝ <<Արջն ու օձը>> առակի սյուժեի հիման վրա:
Այնուհետև այցելեցին 《Պլանետարիում》և ուսունասիրեցին մոլորակները։
 
|
| |
 | |  |
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Փետրվար 2023 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
 |
Գրառումների պահոց |
|
 |
|