lll գ դասարանի աշակերտները (դասվար` Ն. Ավետիսյան) այցելեցին Երևանի պատմության թանգարան: Այցի ժամանակ սովորողները ծանոթացան Երևանի պատմությանը, իմացան հետաքրքիր փաստեր մայրաքաղաքի մասին: Մեծ տպավորություն թողեցին որմնանկարները, սեպագիր արձանագրությունները, որոնք խոսուն վկաներն են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի: Սովորողները հպարտությամբ նշեցին, որ իրենք երևանցիներ են և երդվեցին սիրել, պահպանել և շենացնել համայն հայության մայրաքաղաք Երևանը: Էքսկուրսիան հետաքրքիր էր, ուսանելի և ճանաչողական:![](/2021/274863845_4749675111767610_7532304706474454490_n.jpg)
![](/2021/275068023_4749675571767564_7925441788666474484_n.jpg)