Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 25.04.2024, 17:30



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2021 » Հուլիս » 12

Հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները դասղեկ ՝ Վ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը,որը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Այնուհետև ուղևորվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին,Աղվերան որտեղ բնությունը գերում է տարվա ցանկացած եղանակի : Էքսկուրսիան շատ հետաքրքիր, ուսուցանող և տպավորիչ էր: 

Категория: նորություններ | Просмотров: 138 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հ. 45 դպրոցի VIII բ դասարանի սովորողները դասղեկ ՝ Ա. Գոգորյանի ուղեկցությամբ այցելեցին Հաղարծին, Էքսկուրսիան շատ հետաքրքիր և ուսուցանող էր:

Категория: նորություններ | Просмотров: 143 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հ. 45 դպրոցի II ա դասարանի սովորողները դասվար ՝ Ա. Եղիազարյանի ուղեկցությամբ այցելեցին Օշական:

Категория: նորություններ | Просмотров: 146 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հունիսի 27_ ին Vբ դասարանի սովորողները (դասղեկ՝ Ա.Մկրտումյան) այցելեցին Սևանավանք,

Պարզ լիճ, Հաղարծնի վանք: Էքսկուրսիան շատ հետաքրքիր և ուսուցանող էր։

 

Категория: նորություններ | Просмотров: 152 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

7-ա դասարանի սովորողները հունիսի 26-ին մասնակցեցին «Պլանտաստիկ»ընկերության կողմից կազմակերպած ճանաչողական էքսկուրսիային դեպի Արագածոտնի մարզի

պատմական կոթողները:Էքսկուրսիան անցավ հետաքրքիր:Երեխաները ծանոթացան մեր հայրենիքի մշակութային կոթողներին:Էքսկուրսիայի ընթացքում մասնակցեցին խաղ-վիկտորինայի և ընկերության կողմից պարգևատրվեցին պատվոգրով:

 

 


 

Категория: նորություններ | Просмотров: 153 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

1- ին «ա» դասարանի աշակերտները դասվար՝ Ն. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Օշական: Այցելեցին ՝«Տառերի պուրակ», Նարեկավանք եկեղեցի: Էքսկուրսիան լի էր անակնկալներով։

 

Категория: նորություններ | Просмотров: 139 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

45 դպրոցի v բ դասարանի սովորողները դասղեկ՝ Ա. Մկրտումյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի Կամերային թատրոն և դիտեցին ‹‹Անուշ ›› օպերան:

Просмотров: 150 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հունիսի 19-ին հ. 45 հիմնական դպրոցում հնչեց "Վերջին դաս"-ի զանգը՝ միախառնելով ժպիտներ, արցունքներ և հույզեր...

Մեր շրջանավարտները սրտի թրթիռով ջերմագին խոսքեր ասեցին սիրելի դպրոցին, ուսուցիչներին։

Դպրոցի տնօրեն Լ. Պարոնյանը հաջողություն մաղթեց շրջանավարտներին...

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 151 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հ. 45 դպրոցի V բ դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Ռուսերեն >> առարկայից թեման՝ <<Օլիմպիադական խաղեր>>: Դասի նպատակն էր ամրապնդել և զարգացնել բառապաշարը տվյալ թեմայի վերաբերյալ:

Աշակերտները պատմեցին օլիմպիադական խաղերի ծնունդի , խորհրդանիշի, կարգախոսի և նշանակության մասին: Անցկացվեց բառային աշխատանք , երկխոսության միջոցով ներկայացրեցին սպորտաձևերի մասին: Պատմեցին հայ և ճանաչված սպորտսմենների հաղթանակների մասին:

 

Категория: բաց դասեր | Просмотров: 182 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հաջողություն ու բազում հաղթանակներ մաղթենք IV ա դասարանի աշակերտ Մովսիսյան Սուրենին ( դասվար՝ Ս. Բաղդասարյան)։

Категория: նորություններ | Просмотров: 139 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

45 դպրոցի 8 բ դասարանի սովորողները դասղեկ՝ Ա. Գոգորյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջ:Այնուհետև ուղևորվեցին Հայոց ցեղասպանության թանգարան՝ ծանոթանալու ցեղասպանության մասին վկայող փաստերին և նմուշներին: Էքսկուրսավար՝ Անժելա Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացանք <<Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով>>խորագրով ցուցադրությանը և իր գրած <<Իմ հոգու երկիր>> գրքի բովանդակությանը,որտեղ տեղ էր գտել ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողությունների մասին;Էքսկուրսիան անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից

 

Категория: նորություններ | Просмотров: 204 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հունիսի 11- ին հ.45 հիմնական դպրոցի 1-ին «գ» դասարանի աշակերտները( դասվար`Ա. Բաբասյան) այցելեցին Մ.Մաշտոցի անվան հնագույն ձեռագրատուն` Մատենադարան: Երեխաներն անմոռաց ու անակնկալներով լի օր ունեցան: Միջավայրը տոգորված էր խորհրդավոր, աստվածային ջերմությամբ , որն,անշուշտ, անվերապահորեն կծառայի մանուկ հոգու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործին:Այո,դարերի փոշին անգամ անզոր է, երբ կա պայծառ ապագային նայող մատաղ սերունդ:

 

Категория: նորություններ | Просмотров: 159 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

III 《Ա》դասարանի աշակերտները, դասվար Լ. Այվազյանի ղեկավարությամբ, ևս մեկ հիշարժան օր ունեցան։

Նրանք բնապահպանի համաշխարհային օրը՝ հունիսի հինգն անցկացրին Երևանի կենդանաբանական այգում։

 

Категория: նորություններ | Просмотров: 150 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հունիսի 7- ին 1- ին«բ » դասարանի աշակերտները / դասվար Ա. Սարգսյա / գնացին Խնկո Ապոր գրադարան։Դիտեցին«Գտնված երազ«,Շունն ու կատուն»մուլտֆիլմերը, լսեցին«Հիմարն ու խելոքը» հեքիաթը դերասան Ստեփան Շահնազարյանի կողմից, եղան երաժշտական սրահում,ծանոթացան մանկական շատ գրքերի հեղինակներին և ստեղծագործություններին։

 

 

Категория: նորություններ | Просмотров: 137 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հունիսի 6- ին 1- ին «բ» դասարանի աշակերտները դասվար՝Ա.Սարգսյանի ուղեկցությամբ գնացին Օշական, Աշտարակ։Այցելեցին ՝«Տառերի պուրակ», Նարեկավանք եկեղեցի,ծանոթացան լավաշի թխման կառուցվածքին,ճանաչեցին Հայոց կաթողիկոս՝Ներսես Աշտարակեցու ազգապահպան գործունեությանը։Էքսկուրսիան լի էր անակնկալներով։

Категория: նորություններ | Просмотров: 158 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Հունիսի 4-ին հ. 45 հիմնական դպրոցում IV բ դասարանում (ուսուցիչ՝ Գ. Բաղրամյան) անցկացվեց բաց դաս ‹‹Մաթեմատիկա››առարկայից, դասի թեման էր ‹‹Կոտորակներ››: Նպատակն էր ամրապնդել ու խորացնել գիտելիքները կոտորակների մասին :

Աշակերտները ցույց տվեցին իրենց բանիմացությունը կոտորակների ծագման , գործածության , կիրառման վերաբերյալ: Իրենց կազմած խնդիրներ լուծեցին , քննարկեցին ,կատարեցին տարբեր առաջադրանքներ, ինչպես նաև բանավոր հարցումների միջոցով ամրապնդվեցին գիտելիքները տեսական նյութի շուրջ: Դասը շատ հետաքրքիր էր և ուսուցանող:

 

Категория: բաց դասեր | Просмотров: 151 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

III 《Ա》դասարանի աշակերտները, դասվար՝ Լ. Այվազյանի գլխավորությամբ, տեղեկատվական, ուրախ ու հագեցած օր անցկացրեցին Բյուրականում։

Նրանք եղան Բյուրականի աստղադիտարանում, տեղեկատվական շրջայց կատարեցին Վիկտոր Համբարձումյանի տուն֊թանգարանում, դիտեցին մոլորակների մասին պատմող տեսանյութ, ուսումնասիրեցին աստղադիտարանի ամենամեծ աստղադիտակը, շրջեցին աստղադիտարանի տարածքում։

Ապա հետաքրքիր ժամանակ անցկացրեցին Բյուրականի մեկ այլ գողտրիկ անկյունում՝ 《Չրի տանը》։

Այնտեղ երեխաները տնկեցին ելակ, իրենց ձեռքով քաղեցին ու համտեսեցին հասած ելակներ, ծանոթացան տարածքում տարվող բոլոր աշխատանքներին։

Էքսկուրսիայի արդյունքում աշակերտները եկան այն համոզման, որ մեր երկիրն իսկական դրախտավայր է, ունի հարուստ բնություն, որի պահպանմամբ ու զարգացմամբ պետք է զբաղվի մեզանից յուրաքանչյուրը։

 

Категория: նորություններ | Просмотров: 153 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

II գ դասարան (դասվար՝ Ն. Ավետիսյան):

Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք վայելում են ներկան:

Ժան դը Լաբրյուեր

Категория: նորություններ | Просмотров: 138 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024