Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 18.04.2024, 20:52



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [135]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2020 » Ապրիլ » 09

Ապրիլի 8_ին հեռավար կարգով կայացավ մեթոդական միավորումների նիստերը։
Քննարկվեցին առցանց դասերի արդյունավետությունը բարձրացնելու, առկա խնդիրները լուծելու հնարավոր ուղիները և առավելությունները, դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի լրացման առանձնահատկությունները և մի շարք այլ ընթացիկ հարցեր։
Մեր աշխատանքը ոչ մի կերպ չի ընդհատվում այս ծանր օրերին, և արվում է ամեն ինչ` աշակերտների կրթությունը անխափան իրականացնելու համար:

Категория: նորություններ | Просмотров: 292 | Добавил: varssh | Дата: 09.04.2020

Չնայած բոլորս էլ մտահոգություն ունեին հեռավար ուսուցման արդյունավետության հարցում, սակայն ուրախությամբ պետք է նշենք, որ օր օրի մեր դասերն անցնում են էլ ավելի մեծ ակտիվությամբ և ձեռքբերումներով։ Մեր հոգատար ուսուցիչները ցույց տվեցին ,որ ամենահամբերատար ու նվիրյալ մասնագիտություններից մեկը հենց ուսուցչի կոչումն է։

Просмотров: 247 | Добавил: varssh | Дата: 09.04.2020

Մեր երկրում տիրող արտակարգ իրավիճակից ելնելով՝ դասերի վերսկսումը երկարաձգվեց, սակայն մենք չենք հուսալքվում, չենք հանձնվում դժվարությունների առջև: Առողջապահության ոլորտում նվիրյալ բժիշկներն են պայքարում մարդկանց կյանքերի համար, իսկ կրթության ոլորտում գիտելիքի լույսով հույսի ճանապարհ բացելու գործն իրենց վրա են վերցրել մեր ուսուցիչները:Այս ընթացքում ուսումնասիրեցին, սովորեցին և իրենց աշակերտների հետ անցկացրեցին հեռավար ուսուցման մի շարք մեթոդներ և կարողացան դրանք արդյունավետ կերպով գործածել: Առցանց ուսուցումը կազմակերպելու համար հիմնականում օգտագործվում են Zoom, Viber, Skype, facebook.coom հարթակներն ու ծրագրերը։
Ուստի՝ խնդրում ենք նաև մեր ծնողներին, որպեսզի նույնպես ինքնակազմակերպվեն, սատարեն ուսուցիչներին իրենց նախաձեռնություններում, քանզի այս ամենն արվում է միայն մեր երեխաների և նրանց լուսավոր ապագայի համար:

 

 

Категория: նորություններ | Просмотров: 244 | Добавил: varssh | Дата: 09.04.2020

Ողջունում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերջին նախաձեռնությունը՝ կապված հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելու հետ։ Տեղեկացնում ենք, որ առաջնորդվելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելու և մեր սաների կյանքի և առողջության համար անվտանգություն ապահովելու մտահոգությամբ հ․ 45 հիմնական դպրոցի մանկավարժները պատրաստ են հարմարեցնելու մեթոդաբանությունը առցանց ուսուցման՝ օգտագործելով հեռավար ուսուցման ծրագրեր ու գործիքներ և փորձելու են տարբեր ծրագրերով ու մեթոդներով կազմակերպել հեռավար ուսուցում՝ դասընթացները տեղափոխելով առցանց հարթակ:
Առցանց ուսուցումը կազմակերպելու համար հիմնականում օգտագործելու են Viber, Skype, Facebook.com հարթակներն ու ծրագրերը։
Տնօրինությունը նույնպես պարբերաբար կազմակերպում է առցանց հանդիպումներ՝ հստակեցնելու առաջիկա անելիքները։

Категория: նորություններ | Просмотров: 255 | Добавил: varssh | Дата: 09.04.2020

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024