Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 18.04.2024, 03:07



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [135]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2019 » Մայիս » 02

Ապրիլի 23 –ին ռուսաց լեզվի շունչն էր թևածում հ. 45 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I I գ դասարանի սաները(ուսուցչուհի ` Լ. Իրիցյան ) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ ռուսերեն լեզվի տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 395 | Добавил: varssh | Дата: 02.05.2019

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ երգի խմբակի հանդեսը` նվիրված Երևանի 2800-ամյակին: Երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր` նվիրված վարդագույն Երևանին: Երեխաները սիրով և ոգևորված երգում, ապրում էին երգի յուրաքանչյուր հնչյունը, տողը, մեղեդին: Երեխաների կատարումները ներկաներին պարուրեցին գարնանային թարմ շնչով:

Категория: միջոցառումներ | Просмотров: 301 | Добавил: varssh | Дата: 02.05.2019

Ապրիլի 5-ին 2բ դասարանի դասվար Ռ. Սահակյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայրության ու գեղեցկության տոնին: Սովորողները միջոցառումը սկսեցին Հայաստանին և հայրենիքին նվիրված ոգեշունչ խոսքերով` հատկապես ընդգծելով ‹‹մայր ›› բառը` մայր Հայաստանի, մայր հող, մայր գետ, մայր հայրենիք… Նրանք ներկայացրին Ավետման տոնի իմաստը, որն այսօր համարվում է մայրության ու գեղեցկության տոն: Սովորողներն արտահայտիչ ասմունքեցին մորը նվիրված բանաստեղծություններ, երգեցին և միջոցառումը գեղեցկացրին իրենց նազանի պարերով: Նրանք չմոռացան նաև Արցախյան հերոսամարտին մասնակցած հայ մայրերին: Նշեցին ,որ կանանց միջազգային տոն է համարվում Մարտի 8-ը: Սովորողներն իրենց մայրերին նվիրեցին իրենց սերն ու համբույրները: Միջոցառումն ավարտվեց մեծ բանաստեղծ Ե. Չարենցի խոսքերով. ‹‹ Ինչքան որ հուր կա իմ սրտում- բոլորը քեզ››: Երեխաները գեղեցիկ ասմունքում և երգում էին: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և հագեցած:

Категория: միջոցառումներ | Просмотров: 590 | Добавил: varssh | Дата: 02.05.2019

Մարտի 22-ին IV բ դասարանի սովորողները (դասղեկ` Գ. Բաղդասարյան) կազմակերպել էին միջոցառում ` ‹‹Զատիկ ›› խորագրով:Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, ներկայացրեցին օրվա խորհուրդը, նշեցին Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհը, ներկայացրին հայկական պարեր: 
Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 331 | Добавил: varssh | Дата: 02.05.2019

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024