Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 29.03.2024, 12:58



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [478]
միջոցառումներ [133]
բաց դասեր [141]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 23

Դեկտեմբերի 21-ին տոնական գեղեցիկ միջոցառմամբ 1գ դասարանում ( դասվար` Ա.Յազուլյան) ազդարարվեց «Ամանորյա հեքիաթի» սկիզբը: Շուրջբոլորը խինդ ու ծիծաղ , հուզմունքից ու սպասումից փայլող, ամանորյա հրաշքն ամենուր փնտրող աչքեր էին: Խանդավառ փոքրիկները դեռ օրեր առաջ էին նամակ գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա երազանքների և ակնկալիքների մասին. չէ որ երազանքների մասին գրելը դեպի դրանց իրագործման ճանապարհ տանող առաջին և կարևորոգույն քայլն է:
Միջոցառման ավարտին մեզ հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը. նրանց այցն էլ առավել ոգևորեց փոքրիկներին:
Ահա այսպես ամփոփեցինք հին տարին ՝ պատրաստվելով դիմավորել գալիք 2019-ը:
Թող գալիք տարին բերի բարություն, 
Թող խաղաղություն բերի աշխարհին,
Թող բոլոր մարդկանց սրտերում իշխի
Հույսի, հավատի ու սիրո զգացում:

Категория: միջոցառումներ | Просмотров: 335 | Добавил: varssh | Дата: 23.01.2019

Դեկտեմբերի 20 –ին հ. 45 դպրոցի I ա դասարանում ( դասվար` Լ. Այվազյան) տիրում էր տոնական աշխույժ եռուզեռ : Երեխաներից յուրաքանչյուրն յուրովին գեղեցկացել ու նմանվել էին փոքրիկ հրեշտակների:Նրանցից յուրաքանչյուրի խոսքը, երգը, խաղը և պարն այնքան հոգեթով ու գեղեցիկ էր , որ բոլոր ներկաների տեղափոխել էին Նոր տարվա հեքաթների աշխարհ:

Категория: միջոցառումներ | Просмотров: 315 | Добавил: varssh | Дата: 23.01.2019

Նախատոնական եռուզեռ էր I ա և II ա դասարաններում (դասվարներ` Լ. Այվազյան, Ս. Բաղդասարյան):
Ամանորյա հրաշքներին սպասող երեխաները մեծ խանդավառությամբ և խնամքով էին գրել ու ձևավորել Ձմեռ պապիկի նամակները: Այդ հեքիաթային ու առեղծվածային պահը հավերժ կհիշվի նրանց կողմից` ի շնորհիվ նրանց դասվարներ Լ. Այվազյանի ու Ս. Բաղդասարյանի մանրամասն ու խնամքով մտածված համատեղ նախագծի:
Թող կատարվեն մեր փոքրիկների բոլոր նվիրական ցանկությունները...

Категория: նորություններ | Просмотров: 323 | Добавил: varssh | Дата: 23.01.2019

Հ. 45 հիմնական դպրոցում ամանորյա նախապատրաստական աշխատանքներն իրենց եռուն փուլում են․ մեր դպրոցն ավելի է գեղեցկացել և իր շքեղությամբ լիովին պատրաստ է տարվա ամենագլխավոր տոնին՝ Ամանորին։ Տոն, որ իր բարի հեքիաթն է հյուսում ու այն տարածում ամենուր: Ամեն մի դասարան հենց երեխաների ձեռքերով զարդարել ու գեղեցկացրել են, ուր կա մեծ սեր, ջերմություն, բարություն ու անկեղծություն։

Категория: նորություններ | Просмотров: 372 | Добавил: varssh | Дата: 23.01.2019

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024