Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 19.04.2024, 14:50



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբէր » 11

2018թ. դեկտեմբերի 6-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի սովորողների մասնակցությամբ կազմակերպվեց միջոցառում ` նվիրված հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհին: Միջոցառման հեղինակն էր պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանը:
Սովորողները գեղեցիկ խոսքով և մեծ պատասխանատվությամբ նե
րկայացրեցին Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը:
Միջոցառումն ուներ հայրենասիրական և դաստիարակչական մեծ ներուժ: Սովորողները ներկայացրին Գ. Նժդեհի խոհափիլիսոփայական մտքերը պետության , հայրենիքի մասին:Հուզիչ էր և տպավորիչ Գարեգին Նժդեհի խոսքերն ուղղված հայ զինվորին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 388 | Добавил: varssh | Дата: 11.12.2018

Դեկտեմբերի 6-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում բաց դաս էր 
<< Գրականություն>> առարկայից` նվիրված Շիրվանզադեի ծննդյան 160-ամյակին: VIII ա դասարանի սովորողները ներկայացրին Շիրվանզադեի կյանքն ու ստեղծագործությունը:
Պատմեցին << Արտիստը>> պատմվածքի բովանդակությունը , դիտեցին հատված համանուն ֆիլմից. Դժբախտ հերոսի` Լևոնի ճակատագիրը հուզել էր բոլորին: Գիթառի թովիչ հնչյունների տակ սովորողները մեկնաբանեցին գլխավոր հերոսի ինքնասպանության դրդապատճառները:Նրանք պատրաստել էին գեղեցիկ պաստառներ, նկարներ:Սովորողներից մեկը ջութակ նվագեց` ցույց տալով արվեստի ներգործուն ուժը:Մթնոլորտը ջերմ էր , տրամադրող:

Категория: բաց դասեր | Просмотров: 433 | Добавил: varssh | Дата: 11.12.2018

Այո, աշունը շքեղ եղանակ է:Այն նման է հեքիաթի:Եվ ինչպես ցանկացած հրաշք, հարազատ է ու դյութող, թանկ է և անփոխարինելի :
Աշնան գեղեցկությամբ տոգորված՝ 3-րդ ա դասարանի աշակերտները /դասվար Արմինե Բաբասյան/ 2018 թ. նոյեմբերի 30-ին ներկայացրին բաց դաս <<Մտորումներ աշնան մասին>> թեմայով: Այն հաստատում էր մի պարզ ճշմարտություն . կյանքում ամեն ինչի ավարտն էլ տխուր է:Տխուր է հատկապես գեղեցիկի ավարտը՝ հյուսված ոսկեզօծ, աննյութեղեն շողերից: 
Դասի ժամանակ աշակերտները օգտվեցին <<Վեց մտածող գլխարկներ>> մեթոդից՝ յուրօրինակ դիտանկյուններից վերլուծելով թեման: Աշակերտները ասմունքեցին, ներկայացրին սեփական ստեղծագործությունները, լսեցին դասական երաժշտություն: Դասն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում՝ ապահովելով և՛ դաստիարակչական ,և՛ ճանաչողական կողմերը:
Գնաս բարով, ոսկե աշուն,
Մեր հարազատ, թախծոտ ընկեր,
Քո անսահման վառ գույներում
Անուրջներ կան ոսկեհեր:
Շշուկներում՝ երգեր տխուր,
Հրաժեշտի թախծոտ տողեր՝
Քամու թևով հեռանում են,
Թողնում արցունք-կաթիլներ:
Բայց ես գիտեմ, որ դու շուտով 
Գարուն դարձած ետ կգաս
Ու նոր շնչով,նոր երգերով
Ծիլերի մեջ կժպտաս:
Իսկ այսօր՝ բարո՜վ գնաս,
Բարո՜վ գնաս…

Категория: բաց դասեր | Просмотров: 836 | Добавил: varssh | Дата: 11.12.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբէր 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024