Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 02.05.2024, 01:06



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 16

2018թ. ապրիլի 11-ին հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը տոնական տեսք ուներ:Բոլորն անհամբերությամբ սպասում էին ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ արարողության:Եվ ահա եկավ բաղձալի պահը. բեմ բարձրացան 2- րդ ա դասարանի աշակերտները (դասվար՝ Արմինե Բաբասյան)՝ ներկայացնելու «Կարմիր Գաթան» մյուզիքլը: Հենց առաջին հնչյուններից հանդիսատեսը հայտնվեց աննկարագրելի խանդավառության մեջ:Երեխաների անկաշկանդ դերասանական խաղը ,պարը , երգը տարան բոլորին հեքիաթային զարմանահրաշ աշխարհ, ուր հաղթում են սերն ու բարությունը, աշխատասիրությունն ու ազնվությունը: Աշակերտները վստահորեն ընդգծեցին ներկայացման գլխավոր խորհուրդը.
Կյանքում երջանիկ է միայն նա,
Ով որ արդար իր քրտինքով
Կուտի անուշ, կարմիր գաթա:
Ներկայացումը ցնցող տպավորություն գործեց և արժանացավ ներկաների բուռն արձագանքին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 465 | Добавил: varssh | Дата: 16.04.2018

Սույն թվականի ապրիլի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս հայ գրականությունից ( ուսուցչուհի` Ս. Հարությունյան): Բաց դասի թեման էր «Համո Սահյանի կյանքն ու ստեղծագործությունը»(ամփոփիչ դասաժամ)` նվիրված ծննդյան 104-ամյակին: Դասի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել մեծանուն գրողի բանաստեղծություններին,գրողի գործերի միջոցով սերմանել հայրենասիրություն, մարդասիրություն, բարություն և աշխատասիրություն: Սովորողները տեսաֆիլմի օգնությամբ «գնացին» Լոր գյուղ, հիացան բնության գեղեցկությամբ , տեսան նրա տուն-թանգարանը, լսեցին Սահյանի կենդանի ձայնը: Երաժշտության ուղեկցությամբ ասմունքեցին իրենց նախընտրած ստեղծագործությունները: Դասը ավարտվեց հայրենիքի նկատմամբ մեծ սիրո և կարոտի մասին պատմող «Նաիրյան դալար բարդի» երգով:

Категория: բաց դասեր | Просмотров: 681 | Добавил: varssh | Дата: 16.04.2018

Ապրիլի 6-ին հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց ռուսաց լեզվից միջոցառում` նվիրված ռուս մանկագիր Կ. Չուկովսկու կյանքին ու ստեղծագործությանը: Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչները` Լ. Իրիցյան, Ն. Մարտիրոսյան, Ս. Գասպարյան: Երեխաները վարժ ռուսաց լեզվով բեմադրեցին Կ. Չուկովսկու հեքիաթները, պատմեցին նրա կյանքից պատրվակներ ու ասմունքեցին բանաստեղծությունները: 
Աշակերտներն իրենց ասմունքով, նազանի պարով, հոգեթով երգերով կարողացան հաճելի պահեր պարգևել դահլիճում գտնվողներին: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 477 | Добавил: varssh | Дата: 16.04.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024