Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 26.04.2024, 14:43



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 12

11.03.2014թ. կենսաբանության ուսուցչուհի Գ. Սահրադյանը կազմակերպել էր բաց դաս «Ծաղկավոր բույսերի օրգաններ: Ծաղիկ» թեմայով:Դասի նպատակն էր  ուսուցանել ծաղկի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ և մարդու կյանքում:Ձևավորել սովորողների մոտ պատկերացում ծաղկի` որպես բազմացման օրգանի, որից առաջանում են պտուղներ և սերմեր: Զարգացնել գեղագիտական դաստիարակությունը բնության նկատմամբ,անդրադառնալ բնապահպանական հարցերին: Դասի նշանաբանն էր`  «Մարդ, մի փնտրիր  գեղեցկությունն անկյանք  նյութի մեջ: Շուրջդ նայիր ու կտեսնես հրաշք, որ պարզ հոլովումով կոչվում է ծաղիկ»:

Դասի խթանման փուլում ուսուցչուհին մտագրոհի մեթոդով ամփոփեց   բույսերի վեգետատիվ և գեներատիվ օրգաննեը, նրանց ֆունկցիաները, ներկայացրին ծաղկի գլխավոր և օժանդակ օրգանները և դրանց դերը:

Իմաստավորման փուլն սկսվեց Սոլոուխինի խոսքերի մեջբերումով, որից հետո Պ.Չայկովսկու «Ծաղիկների վալս»-ի երաժշտության ներքո պատմեցին  լեգեդներ ծաղիկների մասին:

 Դասահարցումը կատրավեց սալիկահանդեսի ցուցադրմանը զուգահեռ:Պատմեցին  ծաղկաբույլերի, ծաղկեփնջերի, ծաղիկների  ժամացույցների մասին, բացատրեցին ծաղիկների բանաձևը, ներկայացրին բնության պահպանության խնդիրները Հայաստանում: 

Սովորողները պատրաստել էին հանելուկներ ու տեղեկություններ զարմանահրաշ ծաղիկների մասին:

Կշռադատման փուլում սովորողները

1.       պարզեցին ծաղկի փոշոտման երույթի էությունը

2.       նշեցին իրականացման եղանակները

3.       համեմատեցին միջատներով և քամու միջոցով փոշոտվող ծաղիկները

4.   կատարեցին լաբորատոր աշխատանք «Թարմ ծաղիկների բնութագիրը»

5.       լուծեցին  գլուխկոտրուկ

6.       կատարեցին թեստային աշխատանք

Վերջում  նշեցին  ծաղիկների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Категория: բաց դասեր | Просмотров: 1767 | Добавил: school45 | Дата: 12.03.2014

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Սահակյանը կազմակերպել էր բաց դաս Հովհաննես Շիրազի ««Գարնանամուտ» բանաստեղծությունը» թեմայով (Vբ դասարա նում): Դասի նպատակն էր աշակերտի մոտ գեղեցիկ արտասանության, ինքնուրույն մտածողության, գեղեցիկը գնահատելու կարողության, բնությունը պահպանելու պատրաստակամության ձևավորումը: 

Դասը սկսվեց գարունը բնորոշող բառակապակցությունների թվարկմամբ: Ներկայացրին Հ. Շիրազի կենսագրությունը, մեկնաբանեցին «Շիրազ» անունը: Այնուհետև արտասանեցին «Գարնանամուտ» բանաստեղծությունը, բովանդակությունը ներկայացրին  արձակ շարադրանքով և այն համեմատեցին Ս. Բոտիչելլիի <<Գարուն>> կտավի հետ: 

Դասի ընթացքւմ Սովորողները.

1.       արտասանեցին գարնան թեմայով իրեն իմացած բանաստեղծությունները

2.       պատմեցին լեգենդներ  ծաղիկների մասին

3.       ներկայացրին տեղեկություններ ծաղիկների խնամքի վերաբերյալ

4.       բացատրեցին ծաղկի կառուցվածքը

5.       ասացին հանելուկներ ծաղիկների մասին

6.        անդրադարձան տարվա մյուս եղանակներին

7.       հիշեցին թևավոր խոսքեր բնության մասին

8.       թվարկեցին մարդկանց պարտականությունները բնությունը պահպանելու նպատակով

9.        հիշեցին գարնանային  տոները

10.   երգեցին գարնան մասին երգ և նվիրեցին մայրիկներին

Դասն անցավ աշխույժ, իսկապես գարուն ներշնչող մթնոլորտում, հագեցած`գարնանային  դիտակտիկ նյութերով,  գանանը նվիրված սալիկահանդեսի ցուցադրմամբ:  

Просмотров: 2295 | Добавил: school45 | Дата: 12.03.2014

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024