
Փետրվարի 26-ին (II դասաժամ)
IV
Ա  դասարանում կազմակերպվեց  բաց դաս`«Մայրենի» առարկայից, դասվար` Այվազյանի
ղեկավարությամբ:  Դասի թեման «Յոթ սարից, յոթ
ձորից այն կողմ» թեմայի ամփոփումն էր:
Դասի ընթացքում երեխաներն
անրադարձան ժողովրդական բանահյուսության տեսակների պարզաբանմանը: Արտահայտեցին տարբեր
կարծիքներ հեքիաթի մասին, խոսեցին հեքիաթի ծագման մասին:Անցում կատարվեց  «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ» վահանակին, որի օգնությամբ աշակերտները ներկայացրին բաժնում ընդգրկված ստեղծագործությունները: Կատարվեցին
զույգային և խմբային աշխատանքներ, խաչբառի լուծում: Կշռադատման փուլում երեխաները կատարեցին
դատողություններ` ի՞նչ գիտեին,  ի՞նչ  զգացին, 
ի՞նչ սովորեցին հեքիաթներից: Դասի ընթացքում երեխաները ցուցաբերեցին ակտիվություն
և հետաքրքրություն թեմայի շուրջ: