Հոկտեմբերի 14-ին հ. 45 հիմնական դպրոցի IV գ դասարանի աշակերտները( դասվար՝ Ա. Բաբասյան) կազմակերպեցին էքսկուրսիա « Երևան սիթի տուր» ընկերության աջակցությամբ՝ շրջելով մայրաքաղաք Երևանի պատմամշակութային վայրերով։ Ուրախ ավտոբուսը պարուրված էր սևակյան շնչով. «.. Սա պատմելու բան չէ, Սա զգալու բան է, Դրա համար պետք է Տեսնել Երևանը»։ Էքսկուրսիան բովանդակալից էր և ունեցավ դաստիարակչական և ճանաչողական մեծ նշանակություն։
|