Մայիսի 24-ին Սիրահարների այգում անցկացվեց բնասիրական փառատոն <<Պահպանենք բնությունը>> խորագրով : Փառատոնին մասնակցում էին Երևանի 11 դպրոցներ և մարզամշակութային կենտրոններ: Խմբերը ներկայացան պարային , համերգային և թատերական համարներով: Մրցույթի ամփոփման արդյունքում Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները զբաղեցրին 1-ին պատվավոր տեղը և ստացան պատվոգիր:
|