Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը՝ դպրոցի բովանդակությունը։
Հովհ. Թումանյան
IIIա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ, տոնական, հետաքրքիր ու գրքառատ օր անցկացրին 《Էդիթ Պրինտ》 հրատարակչության պատերի ներքո, ծանոթացան, թե ինչպես են տպարանում գրքերը կյանք ստանում և հասնում մեր սեղանին։ Իսկ մեզ մնում է նվազագույնը՝ կարդալ ու էլի կարդա՜լ։
