Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Կիրակի, 29.06.2025, 23:53



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [588]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 19 20 21 22 23 ... 97 98 »

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

   Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, 
 որն  այս տարի կանցկացվի հոկտեմբերի 30-ին: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները:

 Մրցույթի հիմնական նպատակը դպրոցականների ամենալայն շրջանում հայերենի հանդեպ հետաքրքրության խթանումն է, ուստի կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացողները: Մրցույթի առաջադրանքների տարբերակները բաժանված են ըստ հինգ տարիքային խմբերի` 3-4, 5-6, 7-8, 9-10 և 11-12 դասարաններ:

Որևէ նախնական ընտրություն կատարելը, որևէ երեխային իր կամքին հակառակ մրցույթին չթույլատրելը կամ որևէ կերպով նրա մասնակցությանը խոչընդոտելը դեմ է «Մեղու» մրցույթի սկզբունքներին և անընդունելի է:

 Մրցույթին կարող են մասնակցել  դպրոցի 3-9-րդ դասարանցիներ, ովքեր մինչև հայտարարված վերջնաժամկետը գրանցվել են իրենց դպրոցի մասնակիցների ցանկում`ներկայացնելով վճարման անդորրագրերը:

Հուշանվերներ – մրցույթի օրը բոլոր մասնակիցներին տրում է փոքրիկ նվերներ:

Մրցանակներ – Բոլոր մանակիցների համար նախատեսված են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ: Լավագույններին շնորհվում են պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:

Մրցույթի հաղթողներ – Հաղթողները որոշվում են տվյալ տարվա բոլոր մասնակիցների արդյունքների ընդհանուր հաշվետվության արդյունքում:

Մանրամասները  www.ayb.am կայքում

Մրցույթից մոտ մեկ ամիս հետո դպրոցը կստանա իր աշակերտների արդյունքների հաշվետվությունը: Դրանից հետո կիրականացվի մրցանակաբաշխությունը, որի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Категория: նորություններ | Просмотров: 4446 | Добавил: school45 | Дата: 27.09.2014

Ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին Երևանի հ. 45 հիմնական դպրոցը  մասնակցեց  իր ողջ կազմով (տնօրինութան, ուսուցչական,  աշակերտական,): Մաքրվեց դպրոցի տարածքը և տնկվեց քաղաքապետարանի կողմից տրամադրված ծառերը: Աշխատանքն իրականացվեց  տոնական բարձր տրամադրությամբ և իրենց քաղաքի գեղեցկության ու մաքրության մասնակիցը  լինելու հպարտությամբ:

Категория: նորություններ | Просмотров: 683 | Добавил: school45 | Дата: 13.04.2014

 

ՀՀ անկախության  22-րդ տարեդարձին  ՊՈԱԿ-ի շախմատի  մրցաշարում   Երևանի հ.45  հիմնական դպրոցի  սովորողներ 

  1. Դավիթ Գևորգի  Դավթյանը (4-րդ դաս.) գրավել է 2-րդ տեղը 3-րդ կարգի մրցաշարում,
  2. Էդգար Գևորգի  Դավթյանը  (2-րդ  դաս.)  գրավել է 3-րդ տեղը,
  3. Վարդան Սարգսյանը գրավել է 2-րդ տեղը 4-րդ կարգի մրցաշարում
  4.  

որի համար արժանացել են դիպլոմների, իսկ դպրոցի շախմատի ուսուցիչ Արմեն Հայրապետյանը  դպրոցում շախմատի զարգացմանը մեծապես խթանելու համար արժանացել է վկայագրի` Հայաստանի շախմատի ակադեմիայի  (նախագահ Ս Լպուտյան) կողմից:

 

 

 

 

 

 

 

Категория: նորություններ | Просмотров: 1202 | Добавил: school45 | Дата: 04.04.2014

«Երեբունի - երևան - 2795» տոնակատարությունը, որն անցկացվեց հոկտեմբերի 11-ին և 12-ին, կրում էր «Իմ սրտի ուղեկից» նշանաբանը: Տոնակատարության մեկնարկը տրվեց հոկտեմբերի 11-ին «Էրեբունի» թանգարան-արգելոցի հարակից հրապարակում` փողոցի եկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ: Միջոցառումն անցավ տոնական ուրախ մթնոլորտում, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցավ հ.45 հիմնական դպրոցի աշակերտները և մանկավարժական կոլեկտիվը տնօրեն` Մ. Փաշայանի ղեկավարությամբ: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունը շնոհակալագիր է հանձնել Երևանի հ.45 դպրոցի կոլեկտիվին և Նարեկ Բալդրյանին (6ա դաս.) «Երեբունի - երևան - 2795» տոնակատարությանն ակտիվ մասնակցելու համար:
     
Категория: նորություններ | Просмотров: 1298 | Добавил: school45 | Дата: 20.11.2013

Նոյեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

  «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀՀ կրթության գիտության նախարարության համագործակցության շրջանակ- ներում իրականացվում է արդեն 10 տարի: Մրցույթի մասնակից. հ.45 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սեդա Հարությունյանը հաղթահարել է վերոհիշյալ մրցույթի բոլոր փուլերը, քաղաքային փոիլում գրավել I տեղը: Սեդա Հարությունյանը արժանացել է պատվոգրի և դրամական պարգևի:     

Категория: նորություններ | Просмотров: 741 | Добавил: school45 | Дата: 15.11.2013

 Երբեք հնարավոր չէ գերագնահատել այն դերն ու նշանակությունը, որ ունի ուսուցիչը սերունդների դաստիարակության գործում: Մարդիկ, ովքեր իրենց հոգու լույսն ու ջերմությունը չեն խնայում իրենց սաների համար, ովքեր, անտեսելով սեփական հոգսերն ու խնդիրները, նվիրումով իրենց գործն են կատարում, նրանք արժանի են կրելու "Ուսուցիչ" վեհ կոչումը:
Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ
Категория: նորություններ | Просмотров: 665 | Добавил: school45 | Дата: 06.10.2013

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025