Մայիսի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանն ու պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանը VII ա դասարանի սովորողների մասնակցությամբ բեմականացրին Ն. Զարյանի <<Արա Գեղեցիկ>> դիցապատմական ողբերգությունը: Դահլիճում տիրում էր հայոց հնագույն ժամանակաշրջանի ոգին: Հանդիսատեսն ու մասնակիցները տեղափոխվել էին դարերի խորք:
Ասորեստանի թագուհին ՝ գեղեցկուհի Շամիրամը , ցանկանում էր ծնկի բերել Հայոց աշխարհը , Արա Գեղեցիկին, բայց Արան , աննկուն կամք դրսևորելով , գերադասեց մահը ստրկությունից:
Սովորողները հրաշալի ներկայացրին ողբերգությունը : Հնչեց այդ ժամանակաշրջանին հատուկ երաժշտություն: Նոր սերունդը անցյալի վառ ու շքեղ օրինակով հայրենասիրական դասեր քաղեց <<Արա Գեղեցիկ>>ողբերգությունից: Ներկա գտնվողները մեծ բավականություն ստացան:
#Երևանիքաղաքապետարանիաշխատակազմիհանրակրթությանվարչություն |