Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն գանձը, որը մենք ունենք։
Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Երկրաբանական թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվել էր էքսկուրսիա դեպի «Ջրվեժ» անտառապարկ: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Էկո ակումբի սաները մասնակցեցին <<Երկիր մոլորակն իմ տունն է>> խորագրով սեմինար - միջոցառմանը և ստացան հավաստագիր:
#Երևանիքաղաքապետարանիաշխատակազմիհանրակրթությանվարչություն
|